Երեկ՝ հունիսի 3-ին, Ազգային պատկերասրահում տեղի ունեցավ պատկերասրահի պատմության մեջ առաջին անգամ կազմակերպված մանկական նկարների ցուցահանդես։
Երեխաների պաշտպանության օրվա առթիվ «Ո’չ ցեղասպանությանը» խորագիրը կրող մանկական ցուցահանդես բացվեց՝ նվիրված 1915 թվականին նահատակված երեխաների հիշատակին: Ազգային պատկերասրահի հինգ մասանաճյուղերում՝ Մարտունի, Ալավերդի, Սիսիան, Գավառ եւ Ջերմուկ, ապրիլին կազմակերպվել էր ցուցահանես եւ ժուրիի կողմից ընտրված 57 լավագույն աշխատանքները հնարավորություն ստացան ցուցադրվել արդեն Ազգային պատկերասրահում։
Պատկերասրահի տնօրեն Փարավոն Միրզոյանը բացման խոսքում ասաց․
«Ազգային պատկերասրահում բացել երեխաների ցուցահանդես երջանկություն է։ Թեկուզ կարող է այս երեխաներից ոչ մեկ նկարիչ չդառնալ, եթե մեկն էլ դառա արդեն մեծ հաջողություն է»։
Ներկայացված էին 3 տարեկանից մինչեւ 17 տարեկան տաղանդաշատ երեխաների նկարներ, Միրզայանը իր խոսքում նշեց․ «Կան աշխատանքեր, որ խոսում են մեր երեխաների շնորհքի մասին, միեւնույն է ինչ երկրում ու պայմաններում էլ ապրենք երկրի հիմնասյուները դրվել են տաղանդավոր մարդկանց վրա»։
Ազգային պատկերասրահի Մարտունու մասնաճյուղի տնօրեն Անահիտ Գեւորգյանը դիմելով ներկաներին իր խոսքում ասաց․
«Շնորհակալ եմ պատկերասրահին երեխաներին այս տոնը նվիրելու համար, գյուղական համայնքերում երեխաների վիճակը շատ ծանր է, հատկապես ստեղծագործող երեխաների համար,այստեղ ներկա է երեխա, ով հեռավոր մի համայնքից է ու նրա ծնողները ամեն անգամ մեծ դժվարությամբ բերում են Մարտունու Գեղարվեստի դպրոց, որպեսզի նա նակարչություն սովորի։ Այն երեխան ով գործ ունի թղթի եւ գույնի հետ՝ վատ մարդ չի կարող դառնալ»։
Ալավերդցի հրաշամանուկ երեքամյա Դանիել Ջավախյանը ցուցահանդեսին ներկայացել էր երկու նկարով, այն հարցին, թե որ նկարն է այդ երկուսից շատ սիրում փոքրիկը պատասխանեց․
«Կարմիր գույն նկարը, այնտեղ խաչեր կան»։
Ցուցահանդեսի կազմակերպիչ, Ազգային պատկերասրահի փոխտնօրեն Գայանե Եղիազարյանը խոսելով ցուցահանդեսի մասին իր խոսքում ասաց․
«Այս ցուցահանդեսով մեծ քայլ եք անում «Երեխաների պաշտպանության օրը» «Ոչ ցեղասպանության» ակցիա անելով, մարդկությունը չպիտի տեսնի ցեղասպանություն եւ բոլոր երեխաները պետք է պաշտպանված լինեն»
Կազմակերպիչները բոլոր մասնակիցների համար նաեւ նվերների փաթեթեներ էին պատրաստել։
Комментариев нет:
Отправить комментарий