01.07.2015

Պտղի սեռի խտրական ընտրության դեմ պայքար

003
«Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ–ն հանդիսանալով Եվրոապական միության կողմից ֆինանասավորվող  Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի կողմից իրականացվող «Պտղի սեռի խտրական ընտրության դեմ պայքար» ծրագրի ենթադրամաշնորհատու հուլիսի 1–ից մեկնարկում է համանուն ծրագիրը, որը տեւելու է շուրջ 20 ամիս։
Ծրագրի նպատակ է նպաստել Հայաստանում երեխա ունենալը սեռով պայմանավորվելու մշակույթի փոփոխությանը եւ հղիության ընթացքում կանխակալ ընտրության ցուցանիշների մակարդակի նվազեցմանը։

Ծրագրի նպատակին հասնելու համար նախատեսված է փոխկապակցված եւ հաջորդական գործողությունների շարք, այդ թվում՝ քաղաքակության վերլուծության եւ խորհրդատվության, հետազոտությունների, ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման , ուսուցման եւ վերապատրաստման , իրազեկության բարձրացման եւ շահերի պաշտպանության մի շարք միջոցառումներ։
ՄԿՀԽ–ի կողմից համակարգվելու են  Գեղարքունիք, Տավուշ, Կոտայք եւ Լոռի մարզերը։ 
 Ծրագիրը համատեղաբար իրականցնելու են , Սեյվ դը չիլդրենը եւ Արմավիրի զարգացման կենտրոնը։

Комментариев нет:

Отправить комментарий