Показаны сообщения с ярлыком պտուղ. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком պտուղ. Показать все сообщения

25.03.2016

Մարտի 25․ չծնված երեխաների համար աղոթքի օր

Այսօր աշխարհի շատ երկրում՝ Արգենիտնայում, Չիլիում, Գվատեմալայում, Իսպանիայում, Բելառուսում և շատ այլ երկրներում նշվում է որպես (հիշատակվում) Չծնված երեխաների օր, կամ Չծնված երեխաների համար աղոթքի օր։ Նախաձեռնության նպատակն է, որպեսզի պաշտպանվի բեղնավորված երեխայի (պտղի) իրավուքները  և աղոթք հնչի, որպեսզի օր օրի աշխարհում պակասեն հղիության արհեստական ընդհատման դեպքերը։
Մարտի 25–ը պատահականորեն չի ընտրվել, այդ օրը համընկնում է Մեծ Պահքի շրջանի հետ և աղոթքի կոնտեքստում ընկած է «40 օր կյանքի համար» միտքը, որին միանում են հարյուրավոր քաղաքներ ԱՄՆ–ում, Կանադայում, Մեծ Բրիտանիայում, Դանիայում, Ավստրալիայում։ Նախաձեռնության նպատակն է բարձրաձայն հնչող աղոթքի  միջոցով ևս մեկ անգամ բարձրաձայնել խնդրի լուծման կարևորության մասին։

01.07.2015

Պտղի սեռի խտրական ընտրության դեմ պայքար

003
«Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ–ն հանդիսանալով Եվրոապական միության կողմից ֆինանասավորվող  Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի կողմից իրականացվող «Պտղի սեռի խտրական ընտրության դեմ պայքար» ծրագրի ենթադրամաշնորհատու հուլիսի 1–ից մեկնարկում է համանուն ծրագիրը, որը տեւելու է շուրջ 20 ամիս։
Ծրագրի նպատակ է նպաստել Հայաստանում երեխա ունենալը սեռով պայմանավորվելու մշակույթի փոփոխությանը եւ հղիության ընթացքում կանխակալ ընտրության ցուցանիշների մակարդակի նվազեցմանը։