
Մարտի 25–ը պատահականորեն չի ընտրվել, այդ օրը համընկնում է Մեծ Պահքի շրջանի հետ և աղոթքի կոնտեքստում ընկած է «40 օր կյանքի համար» միտքը, որին միանում են հարյուրավոր քաղաքներ ԱՄՆ–ում, Կանադայում, Մեծ Բրիտանիայում, Դանիայում, Ավստրալիայում։ Նախաձեռնության նպատակն է բարձրաձայն հնչող աղոթքի միջոցով ևս մեկ անգամ բարձրաձայնել խնդրի լուծման կարևորության մասին։
Հայաստանը ևս հղիության արեստական ընդհատման սուր խնդիր ունի, մասնավորապես սեռով պայմանավորված սելեկտիվ աբորտների։ Վիճակագրությունը ցույց է տալիս, որ Հայաստանում տարեկան շուրջ 2000 աղջիկ չի ծնվում միայն այն բանի համար, որ աղջիկ է։ Ըստ նույն վիճակագրությանը արդյուքների առաջին հղիության ժամանակ սեռի ընտրությունը փոքր տոկոս է կազմում, երկրորդից սկսած ցուցանիշները կտրուկ աճում են, որոշ մարզերում 100 աղջկադիմաց 120 տղա է ծնվում, իսկ երրորդ հղիության պարագայում 100 աղջկա դիմաց 170 տղա։ Այսպիսի ցուցանիշները պայմանավորված են պտղի սեռով պայմանավորված հղիության ընդահտումամբ։
Այսպիսի ցուցանիշների պահպանումը կհանգեցնի նրան, մոտ ապագայում 2060թ–ին, Հայաստանը կկորցնի շուրջ 90000 աղջիկ։
Խնդրի բարձրաձայնման, հասրակության մտածողության փոփոխության և աղջիկ երեխաներին նույնպես կյանք տալու ցանկությամբ 2015թ–ից Մարտունու կանանց համայնքային խորհուդը՝ Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի, Սեյվ դը չիլդրենի և Արմավիրի զարգացման կենտորնի հետ՝ Եվրոպական միության ֆինանսավորմամբ իրականացնում է «Պտղի սեռի խտրական ընտրության դեմ պայքար» ծրագրիը, որի շրջանակներում ամբողջ Հայաստանում ակտիվ քաղաքացիներից ձևավորվել են խմբեր, որոնք պարբերական հանդիպում–քննարկումների տարաբնույթ ակցիա–իրազեկումների միջոցով բարձրաձայնում են խնդիրը և բացահայտում ուղիներ, որոնց միջոցով կփոխվեն հասրակական կարծիքը և վերաբերմունքը։
Ստորև ներկայացվում է տարբեր երկրներում չծնված երեխաներին նվիրված հուշակոթողների նկարներ։

Комментариев нет:
Отправить комментарий