28.03.2016

Եթե...ապա...այլապես․ Համլետ Հակոբյան

Համլետ Հակոբյանը ֆեսյբուքյան իր էջում գրում է
Ինձ մի բան է հետաքրքրում`երկրի հոգսերով տառապող և արդարամիտ`ազատ խոսքի տեր ժուռնալիստները իրենց իրավունքներն իրացնում են ՀՀ Աշխատանքային իրավունքի նորմերի պահանջներին համապատասխան`այն է.
«Ոչ աշխատանքային կամ տոնական օրերին կատարված աշխատանքի վարձատրությունը կատարվում է ժամային դրույքաչափի կրկնակիի չափով»։
 Եթե չեն պահանջելու իրենց իրավունքի իրացումը`ապա ինչպես կարող են խոսել ուրիշների իրավունքի պաշտպանությունից։ Եթե պետք է լռեն իրենց իրավունքները անտեսելով ` ապա ...պետք է ուրիշ իրավախախտներին չմեղադրեն այսուհետ...այլապես նրանց հսւզումնառատ նյութերը կդառնան փուչիկ։
Համոզված եղեք, եթե պետական հսկողություն և վերահսկողություն կամ ոչ պետական հսկողություն իրականացնեն որոշ ժողովրդավար ԶԼՄ գործատուների մոտ `աշխատանքային օրենսդրության և աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերի պահպանման ուղղությամբ և հրապարակեն արդյունքները `ապա շատ ԶԼՄ ների անմմիջական կամ ծպտյալ սեփակնատեր `հովանավորող...հետևներին կանգնած «ժողովրդավար» ... հասարակական ակտիվիստ պեպուլիստների իմաստների փուչիկներն էլ կպայթեն ու չկասկածեք։

Комментариев нет:

Отправить комментарий