Ազգային պատկերասրահի Մարտունու մասնաճյուղի հինգ աշխատակիցներն իրենց ընկերների եւ բարեկամների հետ շաբաթ օրը ճանաչողական այցով Գյումրիում էին։
Պատկերասրահի տնօրեն Անահիտ Գեւորգյանի խոսքերով, սա պատկերասրահի պատմության մեջ առաջին դեպքն է, որ այցելում են մարզային այլ թանգարան․
«Գյումրին համարվում է Հայաստանի մշակությաին քաղաք եւ հետաքրքիր է
այցելուների համար ինքն իր պատմությամբ, ճարտարապետությամբ, Վարպետաց փողոցով եւ այնտեղ տեղակաված թանգարաններով, եւ իհարկե գյուրմերցու «համ ու հոտով»», –ասում է Գեւորգյանը։
Պատկերասրահի մեկ այլ աշխատակցի՝ Անահիտ Սարգսյանի խոսքերով, դժվար է մեկ օրում այցելել մեկից ավելի թանգարան ու հասցնել ամբողջությամբ ծանոթանալ, հասկանալ եւ տեսնել ցուցանմուշները․
«Մի քանի ժամվա ընթացքում եղանք Մինաս Ավետիսյանի, Հովհաննես Շիրազի, Մհեր Մկրտչյանի հուշ–թանգարաններում, շրջեցինք հին թաղամասերով»,–պատմում է Սարգսյանը։
Իսկ Լյուդմիլա Գրիգորյանը կիսելով մյուս աշխատակիցների տպավորությունները կարծում է նման այցերը պետք է դարձնել ավանդույթ եւ յուրահատուկ փորձի փոխանակում կատարել՝ տեսնել, ճանաչել եւ ինչու չէ կիրառել։
Հագեցած օրվա վերջում բոլոր մասնակիցները համակարծիք էին, որ Գյումրի դեռ պետք է վերադառնալ։

Комментариев нет:
Отправить комментарий