Մարտունին համարվում է մեծ և որոշ չափով նաև զարգացած քաղաք, սակայն ինչ-ինչ պատճառներով այստեղ գրեթե բացակայում են ժամանցի վայրերը։
Մարտունիում, իմ կարծիքով, հանրային ժամանցի միակ վայրը զբոսայգին է, որը վերջերս վերանորոգվել է, սակայն այն ՏԻՄ-ի կողմից կարծես անուշադրության է մատնվել։ Հիմա այնտեղ այնքան ձյուն կա, որ եթե միանգամից հալվի կարող է սելավ առաջանալ։
Ինչ վերաբերվում է մասնավոր ժամանցային վայրերին՝ սրճարաններին, կան, բայց դրանք չեն ծառայում ընտանեկան հանգստին։ Ավելի շատ ծխարան, տղամարդկանց համար լիցքաթափման հաստատությունների են նմանվում։
Շատ զարմանալի ու անհասկանալի է, առաջացնում է մի շարք հարցեր. ինչպես՞ է, որ մեր քաղաքում բացակայում են սրճարանները, ինչո՞ւ մարդիկ շահագրգռված չեն սրճարաններ բացել։
Պատանիները իրենց ժամանակը հիմնականում անցկացնում են փողոցները չափչփելով, երիտասարդները հաճախում են բիլիարդ բառեր, մարդկանց հիմնական զբաղմունքը համակարգիչն է։ Ու ընդանրապես մարդիկ անգործության են մատնվել։
Իսկ աղջիկների ժամանցի մասին խոսելը ուղղակի ավելորդ է, որովհետև, եթե տղաները կարող են հաճախել սպորտ դպրոց՝ մի քանի մարզաձևում իրենց փորձել, ապա աղջիկների համար մարմնամարզության աշխարհի դռներն էլ է փակ։
Մեր ծնողները հաճախ են հիշում, որ իրենց երիտասարդության ժամանակ «ամեն ինչ այսպես չի եղել», Մարտունում եղել են բազնաթիվ սրճարաններ, այն ժամանակ երիտասարդների համար անպայման մի գործ կգտնվեր, մի խոսքով երիտասարդների ժամանց ապահովված էր։
Իսկ հիմա ժամանակները փոխվել են,մարդկանց պետք է ժամանակակից ժամանցի վայրեր, որոնց հետք անգամ Մարտունիում չի երևում։
Հեղինակ՝ Սուրեն Ղազարյան
«Մարտունի ինֆոտան» քաղաքացիական լրագրող
Комментариев нет:
Отправить комментарий