«Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» հասարակական կազմակերպությունը «ՀԱԲ 2017» ծրագրի շրջանակներում ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ կազմակերպել է նախընտրական բանավեճ:
Այս միջոցառումների շարքի նպատակն է նպաստել երկխոսության ակտիվացմանը հանրության և քաղաքական կուսակցությունների ու դաշինքների միջև։ Հնարավորություն տալ բնակչությանը բարձրաձայնել համապետական և տեղական նշանակություն ունեցող կարևորագույն հարցեր և հասկանալ քաղաքական կուսակցությունների ու դաշինքների դիրքորոշումները վերոնշյալ հարցերի շուրջ:
Комментариев нет:
Отправить комментарий