Պահանջում ենք կուսակցություններից դառնալ ՀՀ օրենսդրության կատարման երաշխավորները:
Մենք` «Ձեռքներդ հեռու՛ Սևանից» նախաձեռնության անդամները, 2017 թ–ի ապրիլի 2–ին Ազգային ժողովի ընտրություններին առաջադրված կուսակցություններից ու դաշիքներից պահանջում ենք,
Մենք` «Ձեռքներդ հեռու՛ Սևանից» նախաձեռնության անդամները, 2017 թ–ի ապրիլի 2–ին Ազգային ժողովի ընտրություններին առաջադրված կուսակցություններից ու դաշիքներից պահանջում ենք,
- Կանգնեցնել «Սևանա լճի մասին» ՀՀ օրենքի կրկնվող խախտումները և թույլ չտալ Սևանի ավազանի, Մասրիկ, Սոտք և Որոտան գետերի աղտոտումը
- Սոտքի և Ամուլսարի հանքերի բաց շահագործման արդյունքում առաջացող տոքսիկ թափոններով:
- Մենք պահանջում ենք դադարեցնել Սևանա լիճ թափվող գետերի վրա փոքր ՀԷԿ-երի շահագործումը, որոնց խողովակներում ոչնչանում են էնդեմիկ և անհետացման եզրին գտնվող ձկնատեսակները՝ իշխանը, բեղլուն և այլն:
- Մենք պահանջում ենք կանգնեցնել Սևանա լճում ցանցավանդակային եղանակով իշխանի բուծման հակաէկոլոգիական ծրագիրը, որը սպառնում է լիճն աղտոտել ֆոսֆորով և ազոտով, դեղամիջոցներով:
- Մենք պահանջում ենք ապամոնատաժել Սևանա լճի ափին ապօրինի շինությունները, որոնք խանգարում են լճի մակարդակի բարձրացմանը և նրա ինքնամաքրմանը:
Комментариев нет:
Отправить комментарий