Մարտունի-Երևան երթուղին սպասարկող միկրոավտոբուսներն առավոտից չեն գործում: Իսկ երեկ` մայիսի 7-ին, Վեդիից Մարտունի ժամանած ավտոբուսն էլ թեև Մարտունու ավտոկայանում է, ուղևորների անհրաժեշտ թիվն էլ կա, սակայն ուղերթ դուրս չի գալիս:
Այս պահին ավտոկայանի տարածքում մայրաքաղաք կամ այլ վայրեր գնալ ցանկացող մեծաթիվ մարդիկ կան` զրկված ազատ տեղաշարժի իրենց սահմանադրական իրավունքից: Ստեղծված իրավիճակից օգտվել են մասնավոր տաքսիների վարորդները, որոնք յուրաքանչյուր ուղևորից 3000-ական դրամ ուղեվարձով գաղտնի մայրաքաղաք են տանում:
Պատճառն, ըստ հավաքվածների, այսօր մայրաքաղաքի Ազատության հրապարակում ՀԱԿ-ի կողմից կազմակերպվող հանրահավաքն է:
Ի դեպ, այսօր խափանումներով է աշխատում նաև ինտերնետային կապը:
Արդար մարդը չի վախենա:
ОтветитьУдалитьՎերջին տարիներին միշտ էլ այս պատկերն է եղել, իսկ երբ գալիս է փոփոխության պահը, որը ժողովրդից է կախված, հենց այս բողոքող ՀՀ քաղաքացիները մուրացկանների նման նայում են իբր պաշտոնավոր ու փողկապներով մարդկանց ձեռքերին, ծախվում են, ընդամենը 5000 դրամով(կամ դդմի մուրաբայով): Դե գնացեք և ապրեք, ձեր ընտրությունն է, ձեզ դուր է գալիս այսպիսի բռնակալական երկիրը, էլ մի բողոքեք!!!
Աշխարհի ժողովրդավար պետություններում իրավապահ մարմիններն ժողովրդին են պաշտպանում պետական իշխանությունից,իսկ մեզ մոտ հակառակն է,մշտապես իրավապահ մարմինների միջոցով պետական իշխանությունն են պաշտպանում ժողովրդից... դե արի հավատա, որ կփոխվեն...իսկ ով էլ հավատացել է, ապա վաղը իրոք կփոխվի` իր գլխին տալով...
ОтветитьУдалить