12.05.2012

Ուշքի եկեք. ընտրական առևտրի հետևանքներն առավել ծանր կզգան մեր զավակները

Լուսանկարը` Panorama.am
Բոլորիդ հրավիրում եմ վաղն այցելել Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղի մոտ` Մարտունի-Երևան ավտոմայրուղուն հարակից տարածքում, գործող կիրակնօրյա տոնավաճառ-շուկա` տեսնելու, թե ինչպես է ընտրակաշառք վերցրած մեր ժողովուրդը ծախսում այդ գումարները:

Իրենց քվեն ծախած մարդկանց ես խորհուրդ կտայի մեկական մրգատու ծառ գնել, որ ամեն անգամ կաշառքի բերքը ճաշակելիս հիշեին իրենց պատվի արժեքային «վեհ» արտահայտությունը...




Լուսանկարը` Irazek.am

Արդեն սկսել են իշխանություններից բողոքել... Հիմա կասեք` էհ, հետո ինչ, բնական է: Բնական կհամարեի, եթե բողոքողները նախևառաջ նույն իշխանության կամքը ստրկամտորեն կամ «փողին մուննաթ» տեխնոլոգիայով կատարած չլինեին...

«Ինչ էլ վերցնենք` քյար (օգուտ) է» արտահայտությունը շատերդ լսած կլինեք, իսկ արդյունքում ունենք այն, ինչ ունենք` որպես ստրկամտության արդեն սերնդեսերունդ փոխանցվող ժառանգության վերածվող դրսևորում: Իսկ ամենավտանգավորն այն է, որ ստրկամտության ոգին այս անգամ հենց հայի կողմից է ներշնչվել հային:

Յուրաքանչյուրիս պայքարի թիրախը պետք է լինի այս ազգակործան մոլախոտի ոչնչացումը: Եթե այսօր այն չսկսենք, վաղն արդեն շատ ուշ կլինի...

1 комментарий:

  1. Աշնանը սպոսվում են տեղական ինքնակառավարման ընտրությունները, հետաքրքիր է մեր իշխանությունները հետևողական կլինեն միջազգային պարտավորություններով ստնանձնած թերությունները շտկել?????
    Թե արդեն նախկին ընտրակաշառքի մեջ մտնում են նաև այս ընտրությունները?????

    ОтветитьУдалить