Դեռ 1940-ական թվականներից տեղի բնակիչներն իրենց անասուններին պահելու նպատակով բարձրացել են գյուղի սարեր և տեղում կառուցելով տնակներ, մնացել են այնտեղ։ Վայրը, որտեղ տեղակայվել են այդ տնակները, այժմ մարդկանց շրջանում հայտնի է Ատաշ անվամբ, բայց հնում այն կոչել են Քարաձի։ Մարդկանց շրջանում հայտնի է եղել նաև Էրքէճի անունը։ Այս բնակավայրում կա նաև ձիու քարե փոքրիկ արձան։ Տարածքի ընդհանուր համայնապատկերը գյուղաքաղաքի է նման։ Այստեղ կան եկեղեցու կիսաքանդ պատեր, պարիսպներ, գերեզմանաքարեր, որոնց վրա հանդիպում են արաբական տառերով գրվածքներ։ Ատաշ բնակավայրում ժամանակին ապրել են բնակիչներ և Մադինայից, և՛ Վերին Գետաշենից։ Այստեղ բարձրացել են հիմնականում գարնան սկզբին և հետ են վերադարձել գյուղ արդեն ուշ աշնանը, բայց եղել են նաև ընտանիքներ, ովքեր ձմռանը ևս մնացել են։


Комментариев нет:
Отправить комментарий