
Եվ արտերկրում բնակվող երիտասարդ վարդենիկցներն իրենց հայրենի գյուղի հետ մշտական կապը պահում են, ոչ միայն հարզատ գյուղ այցերի միջոցով, այլև համայնքի շենացման, պահպանման գործում բեղուն ներդրում ունենալով։

Հունվարի 28–ի՝ Հայոց բանակի օրվան ընդառաջ, Պերմի վարդենիկցնիերը «Համայնքային Զարկերակ» երիտասարդական հասարակական կազմակերպության հետ միասին նախաձեռնեցին և կազմակերպեցին այց Եռաբլուր՝ զոհված ազատամարտիկներին հարգանքի տուրք մատուցելու։

Հայոց բանակի կազմավորման 24–րդ տարեդարձը «Համայնքի զարկերակները» հետաքրքիր ձևով նշեցին նաև հայրենի գյուղում՝ Վարդենրիկի գերեզմենատեղիում ձնմաքրման աշխատանքեր տանելով, որից հետո նույն խմբով՝ ազատամարտիկների հետ, միասին այցելեցին վարդենիկցի 16 անմահ ընկերների գերեզմաններին՝ հարգանքի տուրք մատուցելու։



Հեղինակ՝ Արտուշ Խաչատրյան
Комментариев нет:
Отправить комментарий