Հայաստանում առկա խնդիրները լուսաբանելիս մարդիկ փնտրում են հետաքրքիր տարբերակներ: Տարբերակններն ավելի արդյունավետ են դառնում, երբ այդ խնդիրներին անդրադառնում են պատանիները ու երիտասարդները:
Այսպես` Գեղամը, Բաբկենը և Մանասը՝ Նորատուսի «Էկոակումբի» սաները, անհանգստանալով Սևանա լճի խնդիրներով, նկարահանել են «SOS Սևան» ֆիլմը:
Փետրվարի 8-ին «Մարտունի ինֆոտանը» տեղի ունեցավ ֆիլմի դիտում–քննարկում:
Մայիսի 14–ին շուրշ 30 երիտասարդ մաքրեցին Մարտունի քաղաքի Հ․Հարությունյան (Տիգրան Մեծ հանգստյան տուն տանող ճանապարհ) փողոցի հարակից աղբը և Սևանա լճի ափամերձ տարածքը։
Լավ լուր։ Այսօր «Մարտունի ինֆոտուն» թիմին միացավ նաև Սասուն Մինասյան անունով տաղանդավոր լուսանկարիչ։ Սասունը ապրում է Սևան քաղաքում և այսուհետ իր լուսանկարները կտեղադրվեն բլոգում, որոնցում կարտացոլվի Գեղարքունքի բնաշխարհի գեղեցկությունը, Սևանի առօյան և ոչ միայն։
Ձեր դատին եմ հանձնում Սևանա լիճի կապույն նկարները։