29.03.2016

«Մեդիագրագիտությունը» «հասավ» Լիճք՝ դասընթաց միջ․ դպրոցում

Մարտի 25–ին Լիճք համայնքի միջնակարգ դպրոցում բարձր դասարանների աշակերտների և երիտասարդ ուսուցիչների մասնակցությամբ տեղի ունեցավ «Մեդիագրագիտության» դասընթաց՝ «Մարտունի ինֆոտուն» ծրագրի շրջանականներում։


«Մեդիագրագիտությունը» շարժում է, որը սկիզբ է առել նախորդ դարի 20-ականներին, որի նպատակն է օգնել մեդիա (հեռուստատեսություն, ռադիո, մամուլ, ինտերնետային պարբերականներ, խաղեր, գովազդ, հայտարարություն, հեռուստասերիալներ, ֆիլմեր և այլն) սպառողներին հասկանալ տեղեկատվամիջոցների աշխատանքը, շարժառիթները և ուղղվածությունը և ամենակարևորը խուսափել մեդիայի բացասական ազդեցությունից։Եվ ահա շուրջ մեկ տարի «Մարտունի ինֆոտուն» ծրագրի շրջանակներում կազմակերպվում են պարբերական հանդիպում–դասընթացներ, որի ժամանակ խոսվում է մեդիայից, մեդիակրթությունից, ոչ ֆորմալ կրթության միջոցով երիտասարդներին տվում են գիտելիքներ, որպեսզի իրենք սկսեն գիտակցել դրա ազդեցության աստիճանը, ըստ կարիքի սահմանափակեն հեռուստացույցի կամ համակարգչի առջև անցկացրած ժամանակը, քննադատաբար մոտենան մեդիայի աշխատանքին՝ սովորեն վերլուծել ԶԼՄ–ների աշխատանքը և վերջապես սկսեն հարցեր տալ , թե ովքեր ան պատրաստում այդ հրապարակումներ, ինչու են այդպես շարադրում մտքերը և ում ուղղված ասելիքը։

Դասընթացի ընթացքում ինֆոտան համակարգող Լիանա Հովհաննիսյանը նախ ծանթացրեց«Մարտունի ինֆոտան» գործունեության, նպատակների և առցանց ռեսուրսների հետ, ապա խոսեց մեդիայից։


Դասընթացի մասնակիցները ակտիվորեն ներգրաված էին պրոցեսին, բացատրում էին , թե իրենք ինչ են հասկանում ասելով՝ մեդիագրագիտություն, իսկ հետո թվարկելով մեդայի տեսակները, ձևերը՝ «Մեդիամարտ» խաղի միջոցով փորձեցին դասավորել մեդայի զարգացման պատմությունը։


Դասընթացի մասնակից, սոցիալական մանակավարժ Արաքս Հոխիկյանը հիշեց, որ մի

քանի տարի առաջ Լիճքում ակտիվ երիտասարդների հետ ստեղծել են «Լիճքի ինֆոտնակ», որի շրջանակներում բարձրաձայնել են իրենց հուզող խնդիրների մասին։ 

«Հեռախոսով ներկարահանեցինք դպրոցի անմխիթար ճանապարհը և հրապարակեցինք «Մարտունի Ինֆոտան» բլոգում, որից հետո մի շարք լրատվամիջոցների կողմից նույնպես խոսվեց խնդրի մասին և նրան լուծում տրվեց»,– կիսեց հուշերով Հոխիկյանը։




«Մարտունի ինֆոտան» շրջանակներում շարունակվում են արտագնա արագացված դասընթացները տարբեր համայնքներ՝ ակտիվ խմբերի համար։

Առաջիկայում նմանատիպ դասընթաց պլանավորված է անցկացնել Արծվանիստ համայնքում։





   Հեղինակ՝ Կարեն Մարգարյան

«Մարտունի ինֆոտան» քաղաքացիական լրագրող

Комментариев нет:

Отправить комментарий