01.04.2016

Կրթության որակով չենք զիջում և ոչ մեկին․ Արծվանիստ

Մարգարիտա Ավետիսյանը Արծվանիստի միջնակարգ դպրոցի ամենաերկարակյաց ուսոցչուհին է, 37 տարի նա դասավանդում է քիմա–կենսաբանություն և քիչ չեն եղել այս տարիների ընթացքում աշակերտներ, որոնց մասնագտական կողմնորոշման հարցում մեծ դեր է ունեցել սերը առ ուսուցիչ։
Արծվանիստում շատ խնդիրներ կան, որոնք մտահոգում են բնակիչներին, բայց դպրոցի հարցում կարելի է ասել՝ բախտը բերել է։ Գյուղի միջնակարգ դպրոցի աշխատակազմը ջանք ու եռանդ չեն խնայում աշակերտներին լիարժեք կրթելու համար։


Ես ինքս ուսանել եմ Արծվանիստի դպրոցում և գրեթե 3-4 տարի  դպրոցում չէի եղել։
Դպրոցը աննարագրելիորեն փոխվել է․ երբ ես էի սովորում ինֆորմատիկա՝ կար ընդհամենը երկու համակարգիչ և մեկ դասաժամի ընթացքում 27 աշակերտ  երկու համակարգիչը պետք է կարողանային կիսնել իրար մեջ, հաղթում էին ճկունները։ ՃՃՃ
Իսկ այժմ ինֆորմատիկայի դասասենյակը հագեցված է ժամանակակից համակարգիչներով, նութբուքերով, հասանելի է համցանցը և յուրաքանչյուր աշակերտի հասնում է համակարգիչ, որը պետք է կիսել 27 մասի։

Արծվանիստի միջնակարգ դպրոց

Բնագիտական առարկաների համար կա համապասախան դասասենյակներ՝ անհրաժեշտ նյութատեխնիկական պարագաներով հագեցված, ինչն էլ հույս է ներշնչում, որ աշակերտները բացի տեսական գիտելիքներից կարող են ստանալ նաև գործնականը։


Դպրոցը այս տարիների ընթցքում ևս մեկ ձեռքբերում է գրանցել՝ ստեղծվել է նախակրթարան, որը գյուղաբնակ երեխաների համար ժամանցի լրացուցիչ հնարավորություն է տալիս, նախապատրաստում դպրոցական կյանքին։

Չնայած այլ գյուղերի նման մեր համայնքն էլ հոգսաշատ է, բայց կրթության որակով չենք զիջում և ոչ մեկին։


Հեղինակ՝ Կարեն Մարգարյան
«Մարտունի ինֆոտան» քաղ․ լրագրող

Комментариев нет:

Отправить комментарий