«Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ–ի «Մարտունի ինֆոտուն» սրահում հունիսի 24-ին տեղի ունեցավ «Կրոնի, մտքի եւ խղճի ազատություն եւ խտրականություն» թեմայով դասընթաց, որի բանախոսն «Համագործակցություն հանուն ժողովրդավարության» կենտրոնի նախագահ Ստեփան Դանիելյանն էր։
Գալով պատմական ոլորույթներով, Ստեփան Դանիելյանը նշեց, որ բավականին երկար ժամանակ առանց պետականության հայերը կրոնական համայնք ստեղծելով մինչեւ այժմ չեն կարողանում դուրս գալ այդ մտածողությունից։
Խոսելով «Հայ եկեղեցու պատմություն» առարկայի դպրոցներում դասավանդման մասին
Դանիելյանն այն որակեց հակասահմանադրական, փոխարենը կարեւոր եւ օրհասական համարեց դասավանդել կրոնների պատմություն․
«Դպրոցներում եւ հասարակության լայն զանգվածները բացարձակ անգրագետ են՝ չգիտեն եւ չեն կարող նշել օրինակ հայ, վրաց կամ ռուս եկեղեցիների հիմնարար տարբերություններ, չգիտեն եւ չեն զանազանում շիաներին, սունիներին եւ այլոց։ Իսկ այսօր օրհասական խնդիր է մեզ համար իմանալ այլ կրոնները, հատկապես, որ Իսլամական պետության ծայրահեղականները մոտենում են մեր սահմանին, իրենց ճանապարհին ոչնչացնելով ամեն ոք եւ ամեն ինչ»։
Մեջբերելով ՀՀ ՊՆ նարախար Սեյրան Օհանյանի խոսքերը․ «Սարսափում են այն մտքից, որ սահմանին կանգանծ զինվորը Հայ առաքելական եկեղեցու հետեւորդ չէ» բանախոսը ասաց, բացի հայտնի մեկ կրոնական կազմակերպության եւ Հայ առաքելական եկեղեցու Գեւորգյան ճեմարանի հետեւորդներից՝ բոլոր մնացյալներն անցնում են պարտադիր զինվորական ծառայության զենք են բռնում եւ հարկ եղած դեպքում դուրս գալիս թշնամու դեմ․
«Կան օրենքներ ենթարկվելու համար, պարտականություններ՝ կատարելու, իրավունքներ օգտվելու համար, հարկերը տալիս են, հետեւում բոլոր կանոններին, ապա ում գործն է, թե ում է հավատում։ Պետությունը մարդու քաղաքացի լինելը կասկածի տակ է դրնում՝ մասնատելով եւ քայքայելով հասարակությունը»։
Դասընթացի մասնակիցները հնարավորություն ունեցան իրենց հուզող հարցերը բանախոսին ուղղելու՝ դասընթացի թեման զարգացող եւ հետաքրքիր դարձնելով։
Դասընթացը նաեւ հեռարձակվում էր առցանց ռեժիմով։
Комментариев нет:
Отправить комментарий