Հուլիսի 10-ից 12-ը., յուրաքանչյուր օր ժ. 10:00-17:00, Եվրասիա համագործակցություն հիմնադրամի ՀԿ կառավարման դպրոցում,հասցեն` Ազատության 1/21, բն.23
ՀԿ կառավարման դպրոցի նպատակն է Հայաստանում ՀԿ-ների կարողությունները զարգացնել այնպես, որ դրանք դառնան Հայաստանում բարեփոխումների գործընթացներին աջակցող կայուն դերակատարներ։ Եռօրյա դասընթացի ժամանակ ՀԿ-ները հնարավորություն կունենան իրենց կարողությունները բարելավել հետևյալ ուղղություններով.
- Կազմակերպական համակարգերի ամրապնդում
- Կազմակերպության ֆինանսական կառավարում
- Ծրագրերի կառավարում
- Ֆոնդահայթայթում
Դասընթացը կվարեն ՀԿ ոլորտի փորձված մասնագետներ ԵՀՀ մասնագետների հետ համատեղ։ Մասնակցելով «ՀԿ Դեպո» կառավարման դպրոցի դասընթացներին, Դուք հնարավորություն եք ստանում ծանոթանալ ՀԿ կազմակերպություններն օժանդակող գործիքների և ծառայությունների հետ, համագործակցել այլ կազմակերպությունների հետ, և այս բոլորը հետագայում ծառայեցնել Ձեր կազմակերպության ուժեղացման գործին։
Եթե ցանկություն ունեք հղկել Ձեր կազմակերպության կամ աշխատակազմի կարողությունները նշված թեմաներով, և պատրաստ եք մասնակցային և ինտերակտիվ մթնոլորտում երեք օր անընդմեջ տրամադրել ուսուցողական պրոցեսին,ապա մինչև ս.թ. հուլիսի 6-ը,
csodepo-applications@epfound.am էլ. հասցեով ուղարկեք կից ներկայացված
ՀԿ անձնագիրը՝թեմայի տողում նշելով
ՀԿ դպրոց 10-12 հուլիսի։
Մասնակցությունն անվճար է։ Մարզերից ժամանող մասնակիցների համար կարող ենք ապահովել գիշերակաց ևփոխհատուցելճանապարհածախսը։ Դասընթացի ընթացքում սնունդն ապահովում է ԵՀՀ-ն։
Խնդրում ենք նկատի ունենալ, որ դասընթացի արդյունավետության նպատակով մասնակիցների թիվը սահմանափակ՝ մինչև 20 կլինի։Հարցերի դեպքում կարող եք դիմել ԵՀՀ Ծրագրի ղեկավար Գայանե Մկրտչյանին` 095-25-15-68 հեռախոսահամարով կամ
gmkrtchyan@epfound.am էլ. փոստով։
«ՀԿ Դեպո – Հասարակական կազմակերպությունների զարգացման ծրագիրը» ստեղծվել է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով: Ծրագրի շրջանակներում ստեղծված նյութերի բովանդակությունը կամ արտահայտված տեսակետները միմիայն Եվրասիա համագործակցություն հիմնադրամինն են և պարտադիր չէ, որ արտահայտեն ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները:
Комментариев нет:
Отправить комментарий