Показаны сообщения с ярлыком Ճանապարհներ. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком Ճանապարհներ. Показать все сообщения

10.02.2012

Ձնաբուքը` երթևեկության խոչընդոտ

Ավելի քան մեկ շաբաթ է, ինչ Մարտունու տարածաշրջանում ցուրտ ու ձնառատ եղանակ է: Անցած գիշերվանից սկսված ուժգին ձնաբուքն էլ չի դադարում: Թեև ձյան մաքրման որոշ աշխատանքներ,մասնավորապես` Մարտունի քաղաքում, կատարվում էին, սակայն տարածաշրջանի գրեթե բոլոր ճանապարհները դժվարանցանելի էին տեղացող առատ ձյան ու բքի պատճառով:
Անանցանելի են Մադինա,Լեռնահովիտ գյուղերի ճանապարհներն ու Սելիմի լեռնանցքը: Որոշ վայրերում,որտեղ ճանապարհների մաքրման աշխատանքներ էին կատարվում, բուքը կրկին ձնածածկ էր անում:Տարեց մարտունեցիները տարվա այս ժամանակահատվածի համար սա սովորական երևույթ են համարում` առավել ձնառատ փետրվարներ հիշելով: 

Տեսանյութը` «Զանգակ» ՀԸ-ի