19.05.2016

Մոտ 7 մլն դրամ Մարտունու բյուջեից՝ փողոցների փոսալցմանը

Երևանյան փ․

Մարտունի քաղաքում ընթանում են բարեկարգման աշխատանքներ։

Եթե մինչ այս բնակիչները, վարորդները բողոքում էին ճանապարհների անանցանելի փոսերից, ապա հիմա «տրտնջում» են ասֆալտապատման հետևանքով առաջացող խցանումներից կամ փակ ճանապարհներից։

Որպեսզի իմանանք  բարեկարգման կոնկրետ ինչ աշխատանքներ են կատարվում քաղաքում կապ հաստատեցինք Մարտունու փոխքաղաքապետ Արամ Կարապետյանի հետ։


Նկարը ԻնֆոՏան արխիվից
- Պր․ Կարապետյան ո՞ր փողոցներում են կատարվում փոսային ասֆալտապատում և առաջիկայում որո՞նք են ասֆալտապատվելու։

-  Փոսային ասֆալտապատում կատարվում են քաղաքի բոլոր ասֆալտապատ փողոցներում, այս պահին ընդհանում է Երևանյան փողոցի մի հատվածի ասֆալտապատումը, այդ իսկ պատճառով փողոցը մասնակի փակ է և վարորդները պետք է շրջանցեն Նարեկացի–Զիրոյան փողոցներով։
Ասֆալտապաման աշխատանքները ավարտվել են Շահումյան փողոցում, մասնակի՝ Մյասնիկյան։ Առաջիկայում աշխատանքներ կատարվելու են՝ Զիրոյան, Պռոշյան, Նարեկացի, Հերացի և Գ․ Նժդեհ փողոցներում։

- Իսկ մնացյալ փողոցներում՝ գրունտային, որևէ՞ աշխատանք տարվելու է։

-  Գրունտային փողոցներում այս պահին կատարվում  են համահարթեցման աշխատանքներ, ըստ անհրաժեշտության՝ ավազաքարային լիցքեր։

Մյասնիկյան–Աբովյան փ–ների խաչմերուկ
- Բացի վերը նշված գործողություններից՝ բարեկարգման էլ ի՞նչ աշխատանքներ են տարվում քաղաքապետարանի կողմից։

Քաղաքի սանմաքրման–բարեկարգման աշխատանքների շրջանակներում կատարվում են փողոցների, զբոսայգու խոտերի, գազոնի կտրում։ Երբ եղանակային պայմաններն էլ թույլ տան՝ կկատրվի ծառերի կրապատում։ Ասֆալտապատման աշխատանքներից հետո կկատարվի նաև ճանապարհային գծանշանների թարմացում, մի քանի փողոցներում նոր գծանշումներ կարվեն։ Ինչպես նաև արդեն Մյասնիկյան և Երևանյան փողոցներում տեղադրվել են նոր մոխրամաններ։ 
Քաղաքային զբոսայգում նույնպես ընթանում են բարեկարգման աշխատանքներ և հունիսի 1–ին կամ 2–ին պաշտանական բացումը տեղի կունենա տոնակատարությամբ՝ շատրվանների գործակմամբ և այլն։

Ճանապարհների փոսալցման աշխատանքների համար քաղաքի բյուջեից հատկացվել է շուրջ 7 մլն դրամ։

Комментариев нет:

Отправить комментарий