Մարտունի երիտասարդական բանկը հրավիրում է Գեղարքունիքի մարզի 14-35 տարեկան երիտասարդներին համայնքային զարգացման իրենց նորարարական գաղափարներն ուղարկելու դրամաշնորհի մրցույթին:
Ծրագրերի թեմատիկ ուղղություններն են ՝
- Համայնքային մասնակցություն
- ՏԻՄ-երի հետ համագործակցություն և նրանց աշխատանքի հետ կապվածխնդիրների լուծում
- Մշակութային, սոցիալական, կրթական գործողություններ՝ ուղղված խոշորացված համայքներիբնակավայրերի միջև կապերի ստեղծում
Մենք ակնկալում ենք ծրագրերի առաջարկներ, որոնք.
- կիրագործվեն երիտասարդների կողմից
- պարզ և իրատեսական են
- արդյունավետ են ֆինանսական տեսակետից
- կունենան դրական ազդեցություն երիտասարդների և համայնքի այլ անդամների կյանքում
Եթե Ձեր ծրագիրը պարունակի շինարարական ծախսեր, ապա նախապատվությունը կտրվի այն ծրագրերին, որտեղ այդ ծախսերը կկատարվեն համաֆինանսավորմամբ:
Տրամադրվող դրամաշնորհի առավելագույն գումարը՝ 90.000 դրամ:
Դիմումները կարող եք ուղարկել infomartuni@gmail.com հասցեով կամ բերել Մարտունու կանանց համայնքային խորհուրդ / Կամոյի 17/:
Ծրագրի մասին լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել Մարտունի երիտասարդական բանկ՝ Լիանա Հովհաննիսյանին՝ զանգահարելով 094 700285
Դրամաշնորհը տրամադրվում է ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից ֆինանսավորվող «Հանրային մասնակցություն տեղական ինքնակառավարմանը» (ՀաՄաՏեղ) ծրագրի շրջանակում:
Комментариев нет:
Отправить комментарий