20.03.2017

Բրիտանական ֆիլմերի փառատոնը Մարտունիում

Այս տարի Բրիտանական ֆիլմերի փառատոնի հատուկ ծրագրի շրջանակում Մարտունիում կցուցադրվեն ֆիլմեր, որից հետո կկազմակերպվի քննարկումներ։

Փառատնի մեկնարկը կտրվի մարտի 22-ին «Մարտունի ինֆոտանը» հասցե՝ ք․ Մարտունի, Կամոյի 17։

Ֆիլմերը կցուցադրվեն հետևյալ ժամանակացուցակով։

Առաջին․ ֆիլմ՝ մարտի 22  սկիզբ․  14:00

Տևողությունը՝ 98 րոպե
Արտադրության տարին՝ 2015
Ռեժիսոր՝ Քիմ Լոնգինոտտո
Լեզուն՝ անգլերեն
Թարգմանությունը՝ հայերեն ենթագրերով
Տարիքային խումբը՝ 18+
Բրենդա Մայերս-Փաուելլը և Ստեֆանի Դենիելս-Ուիլսոնը, նախկին մարմնավաճառներ են, ովքեր, օգտագործելով իրենց կենսափորձը, օգնում են Չիկագոյի փողոցներում «սեր» վաճառող կանանց և շատ երիտասարդ աղջիկների՝ հետ պահելու նույն արարքներից:
Լոնգինոտտոյի ֆիլմը բացահայտում է սեռական շահագործման կործանարար հետևանքները, թե ինչպես է այն ազդում կանանց,նրանց ընտանիքների և այն հասարակության վրա, որտեղ նրանք ապրում են: Բրենդայի և Ստեֆանիի միջամտության շնորհիվ մենք տեսնում ենք, թե ինչպես է փոխվում նրանց շրջապատի մարդկանց անհույս թվացող կյանքը։


 Երկրորդ ֆիլմ, սկիզբը՝ 17:00


Տևողությունը՝ 75 րոպե
Արտադրության տարին՝ 2014
Ռեժիսոր՝ Անդրե Սինգեր
Լեզուն՝ անգլերեն
Թարգմանությունը՝ հայերեն ենթագրերով
Տարիքային խումբը՝ 16+
«Խավարը կպատի աշխարհը» ֆիլմը ներկայացնում է Գերմանական համակենտրոնացման
ճամբարների ազատագրման պատմությունը: Արխիվային ուշագրավ տեսանյութերը, փրկվածների և ազատագրողների պատմությունները վկայում են, թե ինչ մեծ ջանքերի շնորհիվ են ստեղծվել գրեթե անհավանական թվացող տեսարանները, որոնց ականատեսն են եղել դաշնակիցներն ազատագրման ժամանակ:
Ֆիլմը վկայում է այն մասին, թե ինչպես բարձրակարգ կինոստեղծողների խումբը, այդ թվում նաև Սիդնի Բեռնսթայնը, Ռիչարդ Քրոսսմանը և Ալֆրեդ Հիչքոքը, հավաքվեցին միասին ստեղծելու ֆիլմ, որը տրամադրում էր անժխտելի ապացույցներ դաշնակիցների տեսածի վերաբերյալ: Սակայն այն դադարեցվեց Բրիտանական կառավարության կողմից և
կիսատ մնաց, և միայն 70 տարի անց այն ավարտին հասցվեց: Այդ ապացույցները արդարցիորեն պետք է հասանելի լինեն յուրաքանչյուրին:

 Երրորդ ֆիլմ, 2-րդ օր․ 15:00


Տևողությունը՝ 100 րոպե
Արտադրություն տարին՝ 2014
Ռեժիսորներ՝ Ջեքի Մորիս, Դեյվիդ Մորիս
Գլխավոր դերում՝ Հարոլդ Էվանս
Լեզուն՝ անգլերեն
Թարգմանությունը՝ հայերեն ենթագրերով
Տարիքային խումբ՝ 12+

Լինելով «The Sunday times»-ի 14 տարվա խմբագիր` պարոն Հարոլդ Էվանսն ապացուցեց, որ ինքը ճիշտ մարդն էր, ճիշտ ժամանակին, ճիշտ տեղում լինելու առումով: Հետաքննական ոլորտի այսօրվա չափանիշներով չափազանց սուղ պայմաններում Էվանսնուներ ազատություն և ռեսուրսներ՝ լրագրողական խմբերին թույլատրելու, աշխատել երկարաժամկետ նախագծերի, այդ թվում նաև Կիմ Ֆիլբիին՝ որպես սովետական հետախույզի, մերկացնելու գործի վրա: Էվանսի ամենաերկար և ամենադժվարին քարոզչական պայքարը Թալիդոմիդ դեղամիջոցից տուժածների համար էր: Այն, ի սկզբանե, Երկրորդ Համաշխարհայինի տարիներին գերմանացիների կողմից մշակվել էր որպես արին գազի ազդեցության հակազդիչ միջոց:
Պատերազմից հետո անգլիացի բժիշկների կողմից այն անփութորեն նշանակվում էր որպես հակաթույն առավոտյան տկարության դեպքում, ինչի հետևանքով տասնյակ հազարավոր երեխաներ ծնվում էին ծանր դեֆեկտներով: «The Sunday times»-ի պայքարին՝ փոխհատուցում ստանալ իրենց ընտանիքների համար, պահանջվելու էր ավելի քան մեկ տասնամյակ, քանզի Էվանսը համառորեն հետապնդում էր դեղագործական ընկերություններին Անգլիական դատարանների միջոցով և դրանցից դուրս:

Комментариев нет:

Отправить комментарий