14.03.2016

««Հայաստանի կոտրվող ողնաշարը»–Այն, ինչ ցույց չեն տալիս հեռուստացույցով» ֆիլմը դիտեք «Մարտունի ինֆոտանը»


«Ո՞վ և ինչպե՞ս է շահագործում Հայաստանի ընդերքը: Ի՞նչ բնապահպանական, առողջապահական և սոցիալական խնդիրների է հանգեցնում հանքերի շահագործումը: Եվ, վերջապես, ի՞նչ է ստանում հայ ժողովուրդն այդ ամենից...
Մենք ամեն օր արթնանում, քայլում, խոսում, քնում ենք, իսկ հանքարդյունաբերական անքուն շարժիչը շարունակում է աշխատել: Տարին 12 ամիս թունավորվում է մեր հայրենի հողը, ջուրը, օդը... Սա պատերազմ է առանց զենքի: Պատերազմ, որտեղ մենք կրում ենք պարտություն պարտության հետևից, և այս աղետի համար պատասխանատու ենք յուրաքանչյո´ւրս»: Մեր անտարբերության արդյուքնում կոտրվում է Հայաստանի «ողնաշարը»: 

Մարտի 24–ին, ժամը՝ 15։30–ին «Մարտունի ԻնֆոՏանը»  դիտեք «Հայաստանի կոտորվող ողնաշարը» փաստագրական ֆիլմը։ 
Ցուցադրությանն անմիջապես հաջորդելու է քննարկում՝բնապահպան–ակտիվիստ Լևոն Գալստյանի ղեկավարությամբ։

Մուտքը ազատ է։ Նախապես գրանցվելու կամ հարցերի դեպքում գրեք՝ infomartuni@gmail.com էլ․ հասցեին։

Комментариев нет:

Отправить комментарий