09.02.2016

«Արգելված ձայներ» ֆիլմի ցուցադրությունը «Մարտունի ԻնֆոՏանը»


Նրանց ձայնը արգելված է, ճնշված։ Բայց աշխարհարհռչակ բլոգերներ Յոնի Սանչեսը (Yoani Sánchez) Ցզեն Ջինյանը (Zeng Jinyan ) և Ֆարնաս Սեյֆին (Farnaz Seifi) չվախեցան տիրող բռնապետական ռեժիմից։ Այս անվախ կանայք Կումբայում, Չինաստանում և Իրանում բլոգների միջոցով սասանեցին պետական տեղեկատվական մոնոպոլիան՝ ենթարկելով իրենց կյանքը հսակայական վտանգի։Նրանց մասին ավելին իմանալու համար փետերվարի 12–ին, ժամը՝ 14։00–ին «Մարտունի ԻնֆոՏանը» մասնակցեք «Արգելված ձայներ» փաստագրական ֆիմի ցուցադրությանը։ Որին անմիջապես կհաջորդի քննարկում՝ ֆիլմում տեղ գտած հարցերի շուրջ, հատուկ հրավիրված բանախոսի ղեկավարությամբ։

Մուտքը ազատ է։ Նախապես գրանցվելու կամ հարցերի դեպքում գրեք՝ infomartuni@gmail.com  էլ․ հասցեին։

Հ․Գ․ «Մարտունի ԻնֆոՏունը» սկսում է վավերագրական, փաստագրական ֆիլմերի ցուցադրություն, որն հնարավոր է դառնում Չեխական «Մարդը կարիքի մեջ» կազմակերպության հետ համագործակցության արդյունքում։

Комментариев нет:

Отправить комментарий