11.02.2016

Երբ էլ ոչ մի հույս չկա՝ մնում է սպասել հրաշքների․ Արծվանիստցի Հովիկը օգնության կարիք ունի


Այսօր կրկին հանդիպեցի Հովիկին և իր ընտանիքին։ Ծնողները դարձյալ ցավով ու հուզմունքով են պատմում Հովիկի մասին։

Հովեյաների՝ ի ծնե առողջ որդին, հիվանդացել է 3 ամսականում՝ աղիքային ինֆեկցիայով, արդեն 18 տարի շարունակ չի բուժվում. Այս տարիների ընթացքում ծնողները փող են հայթայթել բուժման համար, սակայն ոչ հայրն է աշխատում, ոչ էլ՝ մայրը։ Տանը գումար լինում է միայն պետության կողմից տրվող 19.000 դրամի՝ Հովիկի թոշակ տեսքով։ Հովեյաների ընտանիքը սեփական տուն չունի, բնակվում են Հովիկի հորեղբոր հովանու ներքո, հորեղբոր տունը 3 սենյականոց է՝ 1 սենյակում ժամանակավորապես հանգրվանել է ընտանիքը իսկ հորեղբոր 5 հոգուց բաղկացած ընտանիքը բնակվում է մնացած 2 սենյակում: Հովիկը վերջին հետազոտությունը անցել է Արաբկիրի 4-րդ մանկական հիվանդանոցում, որտեղի բժիշկն էլ խորուրդ է տվել տանել արտասահման: 
Հովիկի հետ զրույցում ասեց, որ ցանկանում է սովորել և ծառայել բանակում, շատ է սիրում երգ լսել ու խաղեր խաղալ, սակայն խաղընկեր չունի ու միայնակ է խաղում,
«Դրսում բոլորը լավ են վերաբերվում, սիրում ու հարգում են, կյանքում ամենամեծ ցանկություն է տուն կառուցել ծնողներիս համար»,– այս ամենը լսել առանց պշաքաղվելու՝ դժվար է, մի կերպ ինձ զսպեցի։

Արծվանիստի բուժամբուլատորիայի բժիշկ Մարիամ Հարությունյանի խոսքերով․
«Հովիկին անվճար դեղեր են հասնում, որոնք իր հիվանդության դեպքում օգտակար չեն, հիմնականում անգինայի համար են, որ իր հիվանդության պատճառով տարին 4-5 անգամ կրկնվում է»,– ըստ բժշկի անրաժեշետ է, որպեսզի հետազոտվի դրսում,– «այնտեղ գոնե վիճակի փոփոխության հույս կա»:

Ծնողներն օգնության հույսով դիմել են գյուղի գյուղապետ Սամվել Օհանյանին, իմ հետ զրույցում գյուղապետն ասաց․
«Մոտ օրերս ավագանու նիստ է հրավիրվելու և դրանից հետո առձեռն գումար կտրամադրվի Հովեյաների ընտանիքին»,– նա նաև նշեց, որ համայնքայպետրանը հնարավորության դեպքում աջակցություն տրամադրում է բնակիչներին՝ առողջական խնդիրները լուծելու համար,– «վերջերս օգնել ենք Ղարիբյաների ընտանիքին օպերացյայի փողով»: 

Հովեյաներին խորհուրդի և օգնության համար կարող եք զանգահարել Հովիկի մայրիկին՝ Թամարա Հովեյանին հեռ. 077 24 79 61: 
Դրամական օգնություն կարող եք ցուցաբերել Թամարա Հովեյանի անունով բանկերում բացված հաշվեհամարներին փոխանցում անելով՝ ACBA ՝ (swift code AGCAAM22)

220191205818000 (ՀՀ դրամ)
220191200595958 (ՌԴ ռուբլի) 
  220191203508001 (ԱՄՆ դոլար) 
 Արդշինբանկ՝                                                                                              2470049018200000 (եվրո)

Հեղինակ՝ Կարեն Մարգարյան

Комментариев нет:

Отправить комментарий