02.05.2016

«Անգամ մեկ անհատը մեծ ցանկության դեպքում կարող է հասնել ցանկալի փոփոխությունների»․ ֆիլմի դիտում–քննարկում ինֆոտանը

«Այն մարդիկ ովքեր բավական խենթ են ու մտածում են կարող են փոխել աշխարհը, նրանք են ովքեր կարող են անել դա»,– Սթիվ Ջոբսի այս խոսքերը հնչեցին ապրլի 30–ին ինֆոտանը կայացած «Պուտինի խաղերը» ֆիլմի ցուցադրության ժամանակ։

Ֆիլմը 2014 թվականի ձմեռային Օլիմպիական խաղերի նախապատրաստական աշխատանքների ընթացքում տեղ գտած չարաշահումների՝ համատարած կոռուպցիայի, ինչպես նաև բնապահպանական խնդիրների մասին էր։



Ֆիլմը պատմում էր, թե ինչպես է Օլիմիպիական խաղերի համար կառուցվող շենքերը Սոչիի բնակչությանը դարձնում անտուն՝ առանց փոխահատուցման վտարվում են, ինչպես են անտառները դառնում աղբավայր։ Բնակչությունը կոռուպցիայի հետևանքով կանգեց աղքատության եզրին։

Ֆիլմին հաջորդեց քննարկում, որը վարում էր հատուկ հրավիրված բանախոսը՝ Խաչիկ Հարությունյանն, ով հանդիսանում է «Թրասնփերենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի» փորձագետը, նա ներկայացրեց աշխարհի մասշտաբով արված հարցումների արդյուքները, որոնցով ցույց էր տրվում կոռուպցիայի «չափը» տարբեր երկրներում։

Բանախոսը խոսեց այն մասին, որ անգամ մեկ անհատը մեծ ցանկության դեպքում կարող է հասնել ցանկալի փոփոխությունների, պայքարել և հաղաթարել դժվարությունները՝ այդ թվում կոռուպցիան։

«Գանդին, Մանդելան, Մայր Թերեզան, Սթիվ Ջոբսը՝ նրանք են, ովքեր հասան փոփոխության առանց զենքի միջամտության, նրանց առաջնորդում էր սերը»։

Ցուցադրության նպատակն էր երիտասարդներին տալ գիտելիքներ կոռուպցիան կանխարգելու և կարողություններ՝ բացահայտելու համար, ինչպես նաև գիտակցելու կոռուպցիայի ավերիչ հետևանքները։


Հեղինակներ՝ 
Կարեն  Մարգարյան և Սերգեյ Հայրապետյան

Комментариев нет:

Отправить комментарий