02.05.2016

Հայրենիք՝ իմ վեհություն


Հայրենիք՝ հողագնդի մի հատված, որտեղ սրտիդ զարկերը միանում են նրան ու հոգիդ համրեցնում են։ Ուր հողը նույնպես հարստություն է, իսկ այդ հարստության տեր լինելը` հպարտություն։ Աշխարհում կա միայն մեկ հայրենիք, մեկ Թորգոմի տուն։ Իմ հայրենիքի սահմանները սկսվում են խրամատներից, որտեղ կանգնած են հայրենիքը մեր հոգիներում արմատավորողները։
Իսկ ո՞վ է այդ հայրենիքի խրամատները գծողը, ո՞վ է հայրենիքիս խրամատների լցնողը։ Մի՞թե իմ ու քո հայրենիքը սահմաններ ունի, մի՞թե այն եզրավորվում է։ Իհարկե ոչ, չէ որ, այն ձգվում է դեպի Պոնտոսի, Ուրմիայի, Սևանի ափերը, դեպի Մշո, Կարնո, Արարատայն դաշտեր, դեպի Տավրոսի, Հայկական Պարի, Արեգունու, Արցախի, Վիրահայոց, Մռավի լեռնեը։ Չէ որ պատմության բոլոր էջերում մեր հայրենիքը գլխավոր դերակատարներից մեկն է։ Այդ հայրենիքի արմատների վրա վեր են խոհանում 12 ոստաններ։ Ախր հասկացեք, հայրենիքը զուտ ինչ-որ տարածք չէ, հարենիքը մեր հոգում եղածն է, որ մեր պապերի բազուկներով է պահվել և կապ չունի այժմ, որ վայրագ ցեղինն է, այն մերն է, միայն մեր հոգունը: Հայրենիք, ազատ և անկախ հայրենիք՝ ահա մեր հանճարների տենչանքը 19-րդ դարում: Ի՞նչ էր ուզում Պատկանյանը, Աբովյանը, Նալբանդյանը: Արդյո՞ք նրանք չէին, որ ուզում էին տեսնել ազատ հայրենիքը նոր մեռնել:
Աբովյանն էր, ով դրոշ դարձրեց հայի կերպարը, հայի պատմությունը և այն ներկայացրեց հային, որ հայը գտնի ազատությունը իր մեջ: Նալբադյանն էր , ով իր «Իտալուհի աղջկա երգը» բանաստեղծությամբ ազատության կոչ հնչեցրեց, ազատության ոգին արթնացրեց հայի մեջ, օրհներգ դարձած երգով էլ հայը ազատություն գտավ: Պատկանյանն էր, ով աշխարհին ցույց տվեց հայրենիքի ճիչը, արտասուքը, զինանշան դարձրեց հայի պատմությունը: Ահա այսքան մեծ տենչանքներ, որոնց շնորհիվ հայը ազատություն գտավ իր հոգում, իր մտքում և հայրենիք տեսնելու ցանկությամբ ոտքի կանգնեց: Պատկերացնու՞մ եք՝  որքան դաժան է տեսնել հայրենիքը, բայց ոչ քոնը, այլ մեկ ուրիշինը, ով չգիտի ինչ է հայրենիքը: Իսկ մենք , որ տեսնում ենք մեր հայրենիքը, ուզում ենք այն տեսնել ամբողջությամբ, տեսնել մի հայրենիք , որի լեռներին իջել է անդորր : Հայրենիք ՝ ահա մի մեծ արժեք, որի համար ընկնում են հայորդիներ, որի համար բնակչությունն իրեն ամբարում է խրամատներում, հանուն հայրենիքի անառիկության: Իրենց գցում են տղաներ, որ տանեն իրենց հետ հողմերի պես խուժած թշնամիներ , ասում են.
«Թե մեռանիմ, դու մի ՛սգար,
Իմացի՛ր, որ տարա
Դեպի մահու արքայություն
Իմ հետ քանի թշնամի»։

 Իմ տուն, իմ հպարտություն, իմ հզորություն՝ այս բոլոր հատկանիշների պատճառը մեկն է ունենալ անզուգական հայրենիք: Ունենալ հայրենիք և փարոս դառնալ այդ հայրենիքում, որպեսզի այնտեղ հավաքես բոլոր հայերին՝ ահա այս է վեհությունը իմ հայրենիք, իմ վեհություն…


Հեղինակ՝ Սերգեյ Հայրապետյան

Комментариев нет:

Отправить комментарий