09.03.2016

Ակտիվ քաղաքացիների ձևավորումը Հայաստանի համայնքներում» դասընթացի հայտարարություն


«Զարթոնք-89» ՀԿ-ն հրավիրում է մասնակցելու «Ակտիվ քաղաքացիների ձևավորումը Հայաստանի համայնքներում» դասընթացին, որը տեղի կունենա մարտի 12-13-ին ժամը 13:00-18:00 «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ–ի «Ինֆոտուն» սրահում (հասցե՝  ք. Մարտունի, Կամոյի 17):
Դասընթացի նպատակն է նպաստել 15-25 տարեկան դեռահասների և երիտասարդների մոտ ակտիվ քաղաքացիության և ավտոնոմիայի զարգացմանը: 


Հիմնական թեմաներն են`
«Կապվածության տեսություն և մտքի ճկունություն»
«Քննադատական մտածողություն և ակտիվ քաղաքացիություն»
«Անձնային գծեր և ինքնավստահություն»
«Ճգնաժամ և կոնֆլիկտ»
«Երկխոսություն և իմաստավորում» :

Դասընթացն անց է կացվելու ոչ ֆորմալ մեթոդաբանությամբ` ինտերակտիվ խաղերի միջոցով:
2 օրյա դասընթացն անվճար է, ապահովվելու է մասնակիցների սննդի և սուրճի/թեյի ընդմիջումը: Դասընթացի ավարտին կտրվեն նաև մասնակցության սերտիֆիկատներ:
Դասընթացին Ձեր մասնակցությունը հաստատելու համար կարող եք զանգահարել «ՀԿ Կենտրոն» ՔՀԶ ՀԿ գրասենյակ՝ 093-75-36-44 հեռախոսահամարով, կամ գրել zartonkptpi@gmail.com էլ. հասցեին:
Սիրով սպասում ենք:

Комментариев нет:

Отправить комментарий