24.07.2015

Մարդու իրավունքների դաշտային ճամբար






















Հարգելի գործընկերներ, ակտիվ երիտասարդներ,
Տեղեկացնում ենք, որ օգոստոսի 25-30-ին նախատեսվում է Մարդու իրավունքների դաշտային ճամբար կազմակերպել ԺԱԱ քաղաքացիական երիտասարդական 4 կենտրոնների ու ԲՀՀ-Հ եւ գործընկեր կազմակերպությունների 4 հանգույցների (հաբեր), ակտիվ երիտասարդների համար:

Մասնակցելու է 60 հոգի: 5 գիշերում է նախատեսվում: Ճամբարը լինելու է վրանային:
Մասնակիցների կեսը, երեւի տղամարդիկ, մնալու են 4-6 տեղանոց վրաններում, իսկ մյուս կեսը, երեւի աղջիկներն ու կանայք` մեծ վրանում, նրանց դաշտային համաժողովի
ընթացքում տրամադրվելու են քնապարկեր, դրանց տակդիրներ, լապտերներ եւ այլն, անհատական հիգիենայի պարագաները եւ անհատական ամանեղենը խնդրվելու է վերցնել իրենց հետ` տնից, իսկ հիգիենիկ ծախսվող նյութերը` օճառեղեն, զուգարանի թուղթ եւ այլն կտրամադրվեն:
Ժողովները գումարվելու են կամ բացօթյա, կամ մեծ հատուկ վրանում, լինելու է պրոյեկտոր, ձայն, էկրան, համակարգիչ, ֆլիպ չարտ եւ այլն, ժամանցը` ըստ հայեցողության եւ
մտահղացումների:
Այդ միջոցառման ընթացքում լինելու են հանդիպումներ հայտնի իրավապաշտպանների հետ, որոնք (1) իրենց փորձով կիսվելու են բոլորի հետ, (2) բանավեճեր են լինելու, նաեւ` (3) կենտրոնների ու հաբերի ակտիվիստները կիսվելու են իրենց փորձով ու գաղափարներով:

Օրակարգի հիմնական ուղղությունները որոշված են, բայց դրանք կարող են լրացվել նաեւ ձեր առաջարկությունների հիման վրա:

Ճամբարի նշանաբանն է. «Ազատություն եւ հավասարություն»

Ներկայացվելիք, քննարկվելիք եւ բանավեճերի հիմնական թեմաներն են.
1. Խոսքի եւ արտահայտման ազատություն
2. Գենդերային իրավահավասարություն
3. Սեռական փոքրամասնություններ
4. Կրոնական փոքրամասնություններ եւ դավանանքի ազատություն

Մասնակիցների ընտրության մեխանիզմը:
1. Ճամբարին պարտադիր մասնակցում են կենտրոնների ու հաբերի մեկական
ներկայացուցիչ` ղեկավարները կամ նրանց նշանակած անձինք:
2. Ճամբարին մասնակցելու ցանկություն ունեցողները ներկայացնում են հետեւյալ հայտը
իրենց կենտրոնների կամ հաբերի համակարգողներին:
Այդ հայտում պիտի նշված լինի.
2.1. Համառոտ կենսագրականը, որում նշված լինի, ՔԵ կենտրոնների կամ հաբերի հետ
համագործակցության ծավալը, կատարած աշխատանքները, այդ կենտրոնների կամ հաբերի կազմակերպած միջոցառումներին մասնակցությունը:
2.2. Ճամբարի միջոցառումներում հնարավոր ներդրումը, ՄԻ կամ շահերի պաշտպանության թեմայով ինչ-որ շնորհանդես, ելույթ, բանավեճ, կամ մաստերկլաս, կամ այլ բան:

Ուշադրություն․
Հայտում հարկավոր է նշել նաեւ սննդի ու դաշտային կեցության հատուկ կարիքները, եթե
այդպիսիք կան (դիետա, բուսակերություն, հաշմանդակությունիցբխող կարիքներ եւ այլն):
Սա որեւէ ազդեցություն չի ունենալու թեկնածուների ընտրության վրա:
Հայտը պիտի լինի հայերեն, կոնտակտային տվյալների նշմամբ:

Մասնակիցների ընտրությունը կատարվելու է հետեւալ չափորոշիչներով` ըստ
առաջնահերթության.
Ա. Կենտրոններում եւ հաբերում ներգրավվածության համեմատաբար բարձր մակարդակ:
Բ. Մարդու իրավունքների եւ շահերի պաշտպանության ոլորտներում գործ անելու հնարավոր բարձր մոտիվացիա:
Գ. Մարդու իրավունքների եւ շահերի պաշտպանության ոլորտներում կամավորական կամ
այլ աշխատանքի աշխատելու փորձ:
Մասնակիցների ընտրությունը կատարելու են Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը եւ ԲՀՀՀայաստանը` խորհրդակցելով համապատասխան ՔՀ կենտրոնների համակարգողների եւ
հաբերի ղեկավարների հետ:

ՄԻ Ճամբարը կառավարելու է Խորհուրդը, որը բաղկացած է լինելու հետեւյալ մարդկանցից
4 կենտրոնների համակարգողները կամ նրանց փոխարինողները
4 հաբերի/հանգույցների համակարգողները կամ նրանց փոխարինողները։

Ցանկացողները Մարտունիում պետք է դիմեն «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ (ՀԱԲ անդամ կազմակերպություն) գրելով ՝ kananc7@gmail.com էլ․ հասցեին։
Գավառից դիմողները  պետք է դիմեն «Գառավի քաղաքացիական երիտասարդական կենտրոն» (ԺԱԱ քաղաքացիական երիտասարդական կենտրոն) գրելով՝ nakhshunmarkosyan@gmail.com էլ․ հասցեին։


Комментариев нет:

Отправить комментарий