Սույն թվականի նոյեմբերի 25-ին՝ ժամը 12:00-ին Մարտունի քաղաքի «Ալաշկերտ» հյուրանոցային համալիրի դահլիճում (հասցե՝ ք. Մարտունի, Երևանյան փողոց, 29 շենք) տեղի կունենա հանրային քննարկում Հայաստանի Հանրապետության Սահմանադրության մեջ նախատեսվող փոփոխությունների և դրանց հնարավոր ազդեցության վերաբերյալ:
Քննարկմանը կմասնակցեն՝ իրավաբան Քրիստինե Գևորկյանը, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը և Համազասպ Դանիելյանը:
Մուտքը ազատ է բոլոր շահագրգիռ անձանց համար:
Մարզային քննարկումները ՀՀ սահմանադրության փոփոխությունների վերաբերյալ նախաձեռնում է Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը` Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի օժանդակությամբ։
Մարզային քննարկումները ՀՀ սահմանադրության փոփոխությունների վերաբերյալ նախաձեռնում է Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը` Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի օժանդակությամբ։
Комментариев нет:
Отправить комментарий