04.11.2015

Յաննա Սարգսյան․ Մարդու իրավունքներ

1950թ․նոյեմբերի 4–ին Հռոմում ընդունվեց մարդու իրավունքների եւ հիմնական ազատությունների պաշտպանության եվրոպական համաձայնագիրը, որը սկսեց գործել 1959թ։ Ներկայումս գործում են մարդու իրավուքների պաշտպանության եվրոպական, ամերիկյան, աֆրիկյան եւ այլ համակարգեր, Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը աշխատում է միջազգային բոլոր նորմերին համապատասխան, որն էլ խոսում է այն մասին, որ հայերը շատ քիչ են դիմում Եվրոպական դատարան։
Մեր պետության կարեւորագույն խնդիրներից մեկն այն է,որ յուրաքանչյուր քաղաքացի պետք է իմանա իր իրավունքները եւ լինի պաշտպանված պետության կողմից։ Մարդու իրավունքների միջազգային նորմերից կարեւորագույններն են՝ մարդու կյանքը եւ առողջությունը պահպանող մարդկանց արժանապատվությունը, անկախությունը եւ իրավահավասարությունը պահպանող, մարդու ինքնաարտահայման ազատությունը եւ զարգացումը պահպանող, քաղաքական ազատությունները պահպանող, անձնական ազատությունը պահպանող եւ իրավունքների ու ազատությունների դատական պաշտպանությունն ապահովող, ազատ տեղաշարժման եւ բնակության վայրի ընտրությունն ապահովող եւ գույքային իրավուքները պաշտպանող նորմեր։
Մարդու իրավուքների Եվրոպական դատարանը գործում է բոլոր ազգերի եւ ժողովուրդների համար, որոնք կարող են դիմել ցանկացած հայցով, որոնք չե բավարարավում սեփական երկրում։
Եվրոպական դատարանի դատավորները նախ պետք է ունենան բարձրակարգ բարձր նկարագիր եւ բավարարեն դատավորին աշխատելու միջազգային պահանջներին։ Մարդու իրավուքների միջազգային դատարան կարող են դիմել ինչպես անհատներ այնպես էլ ոչ կառավարական կազմակարեպությունները, անչափահասները, սահմափակ գործունակ կամ անգործունակ ճանաչված անձիք, բանտարկյալները։

Комментариев нет:

Отправить комментарий