Ցանկացած երկրում մարդիկ ունեն որոշակի իրավունքներ և ազատություններ, որոնք սահմանված են տվյալ պետության կողմից և անքակտելի են։ Հիմնականում բոլոր մարդիկ էլ աշխատում են ապրել օրենքի սահմաններում, լինել բարեխիղճ քաղաքացիներ, սակայն միշտ չէ, որ մարդկանց իրավունքները հարգվում են տվյալ պետությունում և պահպանվում, որն էլ դառնում է մեծ հուսահատության պատճառ․մարդիկ հիասթափվում են պետությունից և ստիպողաբար փնտրում բարեկեցիկ ապրելու այլ վայրեր, լքում են իրենց հայրենիքը։ Եվ սա միակ խնդիրը չէ, որ մարդը բախվում է չափահաս դառնալուն պես, ամենուր նրան սպասում են բազմաթիվ խոչընդոտներ, և ի վերջո նա հոգնում է այդ ամենից և այլընտրանքային միջոցներ որոնում։
Չնայած այս ամենին կան մարդիկ, որ մեծ հույսեր ունեն մեր պետության ապագայի նկատմամբ, որ այն կդառնա ավելի մարդասիրական, ավելի շատ պետություն` քաղաքացու համար, որ կհարգի նրա իրավունքները և ազատությունները։ Նրանցից մեկն էլ ես եմ, որ մեծ հույսեր ունեմ մեր երկրի ապագայի մասին, իսկ ամենաառաջինը երազում եմ ապրել մի քաղաքում, որը նախատեսված է քաղաքացու համար, պաշտպանում է քաղաքացու իրավունքները և շահերը, ավելի հագեցած ու հետքրքիր է դարձնում քաղաքացու կյանքը, ապահովում է նրա հարմարավետ կյանքը, տեղաշարժը,անվտանգությունը՝ բոլոր բնագավառներում։ Ցավոք սրտի մեր քաղաքը զուրկ է իմ թվարկած հատկանիշներից նույնիսկ ամենահասարակից, այն է հարմարավետ տեղաշարժվելը, քանի որ մեր քաղաքի փողոցները գտնվում են ոչ բարվոք վիճակում, որն էլ էապես դժվարացնում է մարդկանց շարժը, եթե ուրիշ քաղաքներում մարդիկ հաճույք են ստանում ուղակի զբոսնելուց, մեր քաղաքը նույնիսկ քայլող մարդու համար է դժվար ուր մնաց սայլակավոր մարդու համար այդպիսի հնարավորություն մեզ չի ընձեռում։ Իմ կարծիքով սա ևս քաղաքացու իրավունքների խախտում է, որպես քաղաքացի ես ունեմ հարմարավետ տեղաշարժվելու իրավունք, հուսով եմ առաջիկայում նմանատիպ խնդիրները կգտնեն իրենց լուծումները։
Հեղինակ Անահիտ Հայրապետյան

Комментариев нет:
Отправить комментарий