22.08.2014

Իրավունքների պաշտպանության կենտորոն Գեղարքունիքի մարզում

Օգոստոսի 22–ին «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ–ում էին հավաքվել մարզի հասարակական կազմակերպությունների, նախաձեռնողական խմբերի եւ ԶԼՄ–ների ներկայացուցիչներն «Քաղաքացիական հասարակության համախմբմանն ու հզորացմանն ուղղված կենտրոն Գեղարքունիքի մարզում» ծրագրի շրջանականերում հանդիպում– քննարկում ունենալու համար։


Ծրագրիը ֆիանանասավորվում է «Բաց հասարակություն հիմնադրամ–Հայաստան» կազմակերպության կողմից։ Ծրագիրը հետապնդում է նպատակ Գեղարքունիքի մարզում ստեղծել «Իրավունքների պաշտպանության կենտորոն», որի միջոցով կնպաստվի մարզում օրենքի գերակայությունը՝ համայնքահեն քաղաքացիական հասարակության դերակատարների ընդգրկմամբ և մարդու իրավունքների ոլորտում գերակա խնդիրների լուծմամբ:                            
                                       

Հանդիպմանը ներկա բոլոր կառույցնների ներկայացուցիչներն իրենց պատրաստակամությունը եւ հետաքրքրվածությունը հայտնեցին ծրագրի իրականացման հարցում եւ համաձայնության հուշագիրը կնքելով մեկնարկ տվեցին գործողություններին։


Комментариев нет:

Отправить комментарий