03.11.2015

Այսօր Ինֆոտունը հյուրընկալվել էր Մարտունու թիվ 2 հիմնական դպրոցում (նկարներ)

«Մարտունի ինֆոտան» շրջանակներում շարունակվում են արտագնա արագացված դասընթացները ակտիվ խմբերի համար։
Այսօր հանդիպում–դասընթաց տեղի ունեցավ Մարտունի քաղաքի թիվ 2 հիմնական դպրոցի ուսուցիչների և բարձր դասարանների աշակերտների համար։

Դասընթացի 15 մասնակիցներին բանախոսը նախ ծանոթացրեց «Մարտունի ինֆոտան» գործունեության, նպատակների և առցանց ռեսուրսների հետ, ապա լսարանի կարիքներից ելնելով, թվարկվեցին մեդիայի զարգացման փուլերը՝ տարբերակելով տեսակները և առանձնահատկությունները։
Խմբային աշխատանքի միջոցով դասընթացի մասնակիցները դուրս գրեցին հայաստանյան՝ իրենց ծանոթ ռադիո եւ հեռուստաալիքները, թերթերը և ինտերնետային լրատվականները, ինչպես նաև փորձեցին առանձնացնել յուրաքանչյուր մեդայի առավելությունները և թերությունները։
Դասընթացի վերջում, որոշվեց «Մարտունի ինֆոտանն» անցկացվող
երկամսյա դասընթացների հաջորդ խմբում՝ դեկտեմբեր–հունվար, ընդգրկել նաեւ ակտիվ խմբի անդամներին։

Հիշեցնենք, որ ինֆոտունը նմանատիպ դասընթացներ կազմակերպում է պարբերաբար՝ այցելելով նաև այլ համայնքներ։


Դասընթաց Մարտունու թիվ 2 հիմնական դպրոցում

Комментариев нет:

Отправить комментарий