07.11.2016

Բերք ու բարիքի փառատոն Վարդենիկում



Արդեն չորրորդ տարին է Վարդենիկ համայնքում «Համայնքի Զարկերակ» ԵՀԿ -ը կազմակերպում է «Ոսկե Աշուն» բերքի տոն մրցույթ - փառատոնը:

Փառատոնին բոլորը սպասում են անհամբեր, Վարդենիկում բերքի տոնը դարձել է արդեն Վարդավառի, Ամանորի նման սպասված մի ավանդական տոնակատարություն, այդ օրը մենք տոնի ենք վերածում նաև շնորհակալություն հայտնելով աստծուն, հողին, աշնանը մեզ տված բերք ու բարիքի համար:




Այս տարի փառատոնը կայացավ հոկտեմբերի 28-ին։ Փառատոնի ամենակարևոր նպատակներից մեկը այն է, որ ցանկանում ենք նոր սերունդի մեջ պահպանել մեր ավանդական ճաշատեսակների և ուտեստների պատրաստման բաղադրատոմսերը, պատրաստման եղանակները: Չէ՞ որ ամենահամով ու յուրահատուկ ճաշատեսակները եկել են հնուց՝ մեր նախնիներից:

Փառատոնին մասնակցում էին 13 խմբեր, բոլոր խմբերը շատ լավ էին պատրաստվել, ժյուրիի անդամները մեծ դժվարությամբ ընտրեցին լավագույններին, քանի որ մեկը մեկից լավն էր։



Մրցույթային մասը 2 փուլից էր բաղկացած։ Առաջին փուլում 10 բալային համակարգով ժյուրիների կողմից գնահատվեց խմբերի կողմից պատրաստած սեղան տաղավարները, ձևավորումը, ավանդական ճաշատեսակների բազմազանությունը, ճաշատեսակների մասին գիտելիքները , պատրաստման եղանակները և այլն: Երկրորդ փուլում նույն խմբերը պետք է հանդես գային գեղարվեստական մասով, ժողովրդական երգ, պար կամ ներկայացում։ Այս փուլում ևս բոլորը շատ լավ էին պատրաստվել, սակայն  մրցույթ էր և ժյուրին առանձնացրեց մի քանի խմբերի:




Ժյուրի կազմում էր Վարդենիկի համայնքապետ Հովիկ Հովեյանը, «Քնար» ժողովրդական համույթի մենակատարը։ Վարդենիկի երեք դպրոցներից մանկավարժներ` Գոհար Միլիտոնյանը, Վազգեն Մանուկյանը և Թաթուլ Ալոյանը:

Լավագույն խմբերը «Համայնքի Զարկերակ» ԵՀԿ-ի և համայնքապետարանի կողմից արժանացան պատվոգրերի, իսկ առաջինից չորրորդ տեղը զբաղեցրած խմբերը համայնքապետի կողմից արժանացան նաև դրամական մրցանակների։

Շնորհակալություն ենք հայտնում բոլոր մասնակիցներին , նրաց ծնողներին , Վարդենիկի երեք դպրոցների կոլելկտիվներին, համայնքապետ Հովիկ Հովեյանին և մեր Համայնքի Զարկերակներին, ովքեն ջանք ու եռանդ չխնայեցին, որպեսզի «Ոսկե աշուն» բերքի տոնը գերազանց կազմակերպվի։











Հեղինակ՝ Արտուշ Խաչատրյան

Комментариев нет:

Отправить комментарий