22.03.2016

Մարտունու ավագ դպրոցը՝ «Հայոց պետական խորհրդանիշներ» մրցույթի հաղթող


Մարտունու Տիգրան Աբրահամյանի անվան ավագ դպրոցը հաղթող է ճանաչվել  «Դպրոց-կենտրոնների միություն» ԻԱՄ-ի և ՀՀ Մշակույթի նախարարության կողմից կազմակերպված «Հայոց պետական խորհրդանշաններ» խորագրով մրցույթում։

Դպրոցի սան ՍեյրանՍողոյանի «Հայոց պետական խորհրդանշաններ» խորագրով պաստառը զբաղեցրել է մրցույթային առաջին հորիզոնականը: Աշխատանքները կազմակերպել էր դպրոցի հասարակագիտության ուսուցչուհի Ս.Ալեքսանյանը։
Մրցանակաբաշխությունը տեղի ունեցավ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը՝ մարտի 18-ին:
ԴԿՄ նախագահ տիկ.Ռ.Մուրադյանը և հրավիրված այլ պաշտոնատար անձինք մրցանակներ հանձնեցին հաղթողներին:

Մրցանակաբաշխության ավարտից հետո՝ հաղթող դպրոցների տնօրենները և աշակերտները այցելեցին ՀՀ նախագահի նստավայր, որտեղ նրանց ընդունեց և ողջունեց հանրապետության նախագահը:
Պրն Ս.Սարգսյանը շնորհավորեց հաղթողներին և կարևորեց նման միջոցառումների անցկացումը, որոնք նպաստում են դպրոցականների բազմակողմանի և հայեցի դաստիարակության գործին:







Հ․Գ․ Ուրախ ենք նշել, որ Սեյրան Սողոյանը ախչքի է ընկնում նաև իր հասարակական ակտիվությամբ և հանդիսանում է «Մարտունի երիտասարդական բանկ» ծրագրի կոմիտեի անդամ։

Նյութի աղբյուրը՝ Մարտունու Տ․ Աբրահամյանի 
անվան ավագ դպրոցի ֆեյսբուքյան էջ ։

Комментариев нет:

Отправить комментарий