22.03.2016

«Չծնված հրեշտակներ» խորագրով ցուցահանես Մարտունու պատկերասրահում


Ապրիլի 5–ին՝ ժամը 12։00–ին, Ազգային պատկերասրահի Մարտունու մասնաճյուղում Կանանց տոների շրջանակներում տեղի կունենա «Չծնված հրեշտակներ» խորագիրը կրող ինտերակտիվ ցուցահանդես։

Ցուցահանդեսը նվիրված է պտղի սեռով պայմանավորված հղիությունների  արհեստական ընդհատման դեմ պայքարին։

Ըստ ՄԱԿի–ի բնակչության հիմնադրամի տվյալների․ 
«Հայաստանում տարեկան չի ծնվում 1400 աղջիկ երեխա, քանի որ ծնողները, իմանալով սեռը, գերադասում են ազատվել աղջիկ երեխայից՝ հղիության ընդհատման միջոցով»։
Եթե այդպես շարունակվի, ապա մինչև 2060թ․ Հայաստանը կկորցնի 93․000 աղջիկ կամ ապագա մայր։

Քանի որ իրավիրճակը մտահոգիչ  2015թ–ին Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը, Սեյվ դը չիլդրենը, Մարտունու կանանց համայնքային խորհուրդը և Արմավիրի զարգացման կենտրոնը, Եվրոպական միության աջակցությամբ իրականացնում են «Պտղի սեռի խտրականընտրության դեմ պայքար ծրագիրը», որի իրականանցումը ակնկալում է բարելավել Հայաստանում երեխա ունենալը սեռով պայամանավորելու դեմ պայքարի միջավայրը և համապատասխան քաղաքականությունը, իրազեկել հայաստանյան հասարակությանը՝ պտղի սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների և դրա հետևանքների վերաբերյալ։

Մուտքը ազատ է:

Комментариев нет:

Отправить комментарий