Показаны сообщения с ярлыком Սոցիալական նորարարություն. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком Սոցիալական նորարարություն. Показать все сообщения

13.02.2017

«ՄԱՐԴԱՄԵՋ-2017» գաղափարների ներկայացման բաց մրցույթ


Մարտունի ինֆոտունը «Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար» ծրագրի շրջանակներում հայտարարում է «Մարդամեջ-2017» սոցիալական նորարարության  (ՍՆ) հավաքի գաղափարների ներկայացման բաց մրցույթ:
Եթե խնդիր եք տեսնում ձեր համայնքում և ուզում եք որևէ բան ձեռնարկել, եթե մտածել եք, թե ինչ արդյունքների կարելի է հասնել նոր տեխնոլոգիաներն ու օնլայն հարթակները ծառայեցնելով սոցիալական խնդիրների լուծմանը՝ ուրեմն Մարդամեջը հենց  ձեզ համար է:
Մենք փնտրում ենք նորարար մտքերով, ստեղծագործ մտածողությամբ նախաձեռնողի/ների, ովքեր ուզում են փոփոխություն տեսնել իրենց համայնքում, մասնակից լինել ՀՀ-ում կատարվող սոցիալական, տեղական իշխանությունների հզորացման, թափանցիկության և հաշվետվողականության (հակակոռուպցիոն), մարդու իրավունքների ու ազատությունների ոլորտներում տեղի ունեցող բարեփոխումներին:
Չկա սխալ գաղափար: Եթե ունեք խնդրի լուծման հստակ պատկերացում, միացե՛ք մեզ: Հիմնավորե՛ք խնդիրը, առաջարկե՛ք նորարար լուծում, որը հնարավոր կլինի իրականացնել օնլայն  կամ օֆլայն միջոցներով, իսկ մենք կաջակցենք ձեզ՝ մեր ունեցած հնարավոր ռեսուրսներով։ Սա հենց այն հարթակն է, որը հնարավորություն է տալիս կյանքի կոչել նորարական մտածելակերպը՝  դուրս բերելով այն մարդամեջ։

18.04.2016

Դուրս ենք եկել «Մարդամեջ» ու «չենք սթրվելու»


«Մարդամեջ» բառը ինձ մոտ մի տեսակ ասոցացվում է տատիկիս հետ։ Նա միշտ ասում է․ «Դուրս արի մարդամեջ, որպեսզի զարգանաս, Դավիթ»։

Երբ առաջին անգամ ծրագրի մասին կարդացի ֆեյսբուքում, մտածեցի, թե սա հետաքրքիր անունով հերթական ձևական ծրագրերից է, ինչը, սակայն ինձ չկանգնեցրեց։ Մի փոքր հարցուփորձ արեցի ֆեյսբուքյան ընկերներիս և ստացածս ինֆորմացիայով կիսվեցի Ճամբարակի ընկերներիս հետ։ Արագ ի մի բերեցինք բոլորիս կեց կտուր մտքերը, գտանք գործընկեր հասարակական կազմակերպություն և ուղարկեցինք «Մարդամեջ»-ին մասնակցելու հայտը՝ ներկայացնելով «Չենք սթրվելու» նախագիծը։

17.04.2016

Երբ տիրում էր փոփոխությունների ոգին, մարդամեջյան նկարներ

Եվ ահա եկավ «գունավոր» պահը, բացի  «Մադամեջի» մասակիցների կողմից արված գրառումներից հրապարակել նաև նկարները։
Գտեք ձեզ նկարում, իսկ եթե չկաք ուրեմն մտածեք հաջորդ «Մարդամեջին» մասնակցելու մասին։

«Մարդ@մեջ» 2016

16.04.2016

«Մարդամեջ», երբ մտածում ես նորարար

Պատմություն դարձավ ևս մեկ «Մարդամեջ» նորարարական հավաք, որին մասնակցեցին նաև Արծվանիստից  մի քանի երիտասարդներ։ 

Ես արդեն երկրորդ անգամ էի մասնակցում, սկզբում մտածում էի, թե ամեն ինչ նույն էլ լինելու՝ մարդիկ, գաղափարներ, քննարկումներ, տպավորություններ, բայց ․․․
Բայց այդպես չեղավ՝ նոր մարդիկ, նոր գաղափարներ, նոր մոտեցումներ, խմբեր և լրիվ նոր զգացողություններ և իհարկե հիշողություններ։

Ահա և տեղի ունեցավ «Մարդամեջ» սոցիալական նորարարության հավաքը

«Մարդամեջին» հավաքվել էին  տարբեր տեղերից լավ գաղափարներ ունեցող անձինք: Ներկայացուցիչներ կային Սևանից, Վարդենիկից, Ճամբարակից, Գավառից, Մարտունուց և այլ ու այլ բնակավայրերից: 

Ընդհանուր գաղափարները 18-ն էին, որոնց մեջ մտնում էր նաև իմ գաղափարը: Բոլորը իրենց բնույթով լավ և հետաքրքիր էին: Այդ 18–ից ընտրվեց ընդամենը 4–ը: Սակայն, որոշ ծրագրերի բնույթով նունը լինելու պատճառով Վարուժան Ավանեսյանը՝ Մարդամեջի «չար ձյաձյան»,   որոշեց մի քանի ծրագրեր համախմբել: 

15.04.2016

Մտքի թևեր տվող «Մարդամեջը»


«Մարդամեջ» ` բառ, որը ոմանց մոտ ծանոթություն է հիշեցնում, ոմանց մոտ ուրախություն առաջեցնում, քանի որ գիտեն, որ ավելի կկրթվեն, ոմանք էլ զարմանում են, թե ի՞նչ է դա:

«Մարդամեջ» նորարարական հավաք, ահա ամենապարզ բացատրությունը:
 Ապրիլի 15 –ին սկսվեց մի պարզ օր` ամենաուսումնառատ օրերից մեկը: Բոլորը հավաքվել էին ամենաջերմ տանը` ինֆոտանը: 

Խաղ «Մարդամեջի» խմբերի համար

Փորձում ենք հասկանալ որքանով եք լավատեղյակ մեդիայի պատմությանը։





























25.09.2015

Նարնջագույն «հեղափոխություն» «Մարտունի ԻնֆոՏանը»․նկարներ

«Մարդ@մեջ» սոցիալ–նորարական հավաք «Մարտունի ինֆոտանը»

Սեպտեմբերի 24–ին «Մարտունու ինֆոտանը» տեղի ունեցավ «Մարդամեջ» սոցիալ– նորարական հավաքը։ Հավաք, որի ժամանակ իրար գլխի էին հավաքվել Մարտունու պրպտող «գլուխները»՝ իրենց գաղափարներով կիսվելու, շփվելու, գաղափարի իրագործման համար եւ դրամաշնորհ ստանալու նպատակով։ Հավաքի մասին այլ մանարամասները առջեւում են, իսկ այժմ կիսվում ենք վառ օրվա գույներով։
Հավաքն իրականացվում էր «Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար» ծրագրի շրջանակում։

                                                                       ***
«Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար» ծրագիրը քաղաքացիների համար ավելի հասանելի է դարձնում հասարակության վրա ազդող բարեփոխումների մասին անկախ և վստահելի տեղեկատվական աղբյուրները: Որակյալ լրագրության և մեդիագրագիտության տարածման միջոցով այն ստեղծում է հանրային վերահսկողության պահանջարկ որպես քաղաքացիների մասնակցության և ներգրավվածության անհրաժեշտ մեխանիզմ: Ծրագիրը համատեղ իրականացնում են Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը, Եվրասիա համագործակցություն հիմնադրամը և Ինտերնյուսը ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ։

23.08.2013

«Ինֆոգաղափար» սոցիալական նորարարության հավաք «Մարտունի Ինֆոտանը»



2013 թ. սեպտեմբերի 28-29-ը «Մարտունի Ինֆոտունը» կազմակերպում է «Ինֆոգաղափար» սոցիալական նորարարության երկօրյա հավաք:

Սոցիալական նորարարությունը սոցիալական խնդիրները նոր գործիքներով լուծելու մեթոդ է: