«Մարդամեջին» հավաքվել էին տարբեր տեղերից լավ գաղափարներ ունեցող անձինք: Ներկայացուցիչներ կային Սևանից, Վարդենիկից, Ճամբարակից, Գավառից, Մարտունուց և այլ ու այլ բնակավայրերից:
Ընդհանուր գաղափարները 18-ն էին, որոնց մեջ մտնում էր նաև իմ գաղափարը: Բոլորը իրենց բնույթով լավ և հետաքրքիր էին: Այդ 18–ից ընտրվեց ընդամենը 4–ը: Սակայն, որոշ ծրագրերի բնույթով նունը լինելու պատճառով Վարուժան Ավանեսյանը՝ Մարդամեջի «չար ձյաձյան», որոշեց մի քանի ծրագրեր համախմբել:
Ես նույնպես հանդես էի եկել գաղափարով, այն էր, որ տարբեր միջոցառումների միջոցով հաշմանդամություն ունեցող երեխաներին ինտեգրել հասարակության մեջ և ցույց տալ, որ իրենք էլ հասարակության լիարժեք անդամ են: Իմ գաղափարին միցավ Մարտունու թիվ 1 դպրոցի ուսուցչուհի Արմինե Մելիքյանն իր «Միասին հանդուրժող ենք» գաղափարով:
Ընտրությունից հետո բաժանվեցինք խմբերի: «Մարդամեջ» եկած յուրաքանչյուր մասնակից հնարավորություն ուներ ընտրել իրեն հոգեհարազատ և հետաքրքիր գաղափարը և միանալ այդ խմբին։ Մեր խմբում 12 հոգի էին: Մենք ակտիվ աշխատում էինք ու փորձում պատշաճ ներկայանալ: Օրն անցնում էր շատ արագ և շատ հաճելի։ «Չար ձյաձյան» կամաց-կամաց վերափոխվեց բարի «ձյաձյայի»:
Ճիշտ է, այս անգամ իմ խմբի գաղափարը հաղթական հաջողություն չունեցավ, բայց ես որոշել եմ՝ մյուս անգամ էլ եմ գալու ավելի լավ պատրաստված ու հաղթական տրամադրված: Հուսով եմ՝ իմ նույն թիմը մյուս անգամ ինձ հետ կլինի...
Ինձ շատ դուր եկավ իրենց հետ աշխատել:
Այս անգամ հաղթողներ ես ձեզ շնորհավորում եմ, մյուս «Մարդամեջին» դուք ինձ կշնորհավորեք: )))
Հեղինակ՝ Անուշ Ավետիսյան
«Մարդամեջ-2016–ի» մասնակից
Комментариев нет:
Отправить комментарий