14.12.2015

Ինչպես դարձանք Մարտունի Երիտասարդական Բանկի անդամ

Ամեն ինչ սկսվեց նրանից, որ մենք գնացինք մասնակցելու «Մարտունի Երիտասարդական Բանկ» ծրագրի մեկնարկային հանդիպմանը: Որպես կազմակերպության ակտիվ կամավոր, այնպես էլ որպես դպրոցի «վստահելի» :))) աշակերտներ ներկայցանք՝ Անուշ Ավետիսյանս, Գագիկ Բաղիշջանյանը (նա արդեն ծանոթ էր ԵԲ ծրագրին նախկինում մասնակցել էր դասընթացների), Հասմիկ Մխոյանը, Մարո Զոհրաբյանը, Սերյան Սողոյանը, Սամվել Սարգսյանը,Գևորգ Հարութունյանը և Գոհար Մանվելյանը: Մեզնից բացի հանդիպմանը մասնակցում էին ուսանողներ, ակտիվ երիտասարդներ և այլ համայնքներից մեր ընկերները։
Հանդիպման սկզբում ԵՀՀ–ից Գայանե Մկրտչյանը մեզ բացատրեց, թե մենք ինչու ենք գտնվում այնտեղ: Որ «Երիտասարդական Բանկը» ծրագիր է, որը նպաստում է  որպեսզի սովորենք և կիրառենք համայնքի զարգացման ծրագրեր իրականացնելու հմտությունները,
գնահատենք մեր բնակավայրերի կարիքները, հասկանանք խնդիրները, գործ ունենանք իրական գումարների հետ, իրականացնենք դրամաշնորհային ծրագրեր մեզ հասակակիցների համար, ձեռք բերենք թիմային աշխատանքի հմտություններ,  դառնանք իսկական առաջնորդներ և նախաձեռնենք  իրական փոփոխություններ։
Որից հետո մենք լրացրեցինքմասնակցության հայտերը և դրանից հետո սկսվեց հարցազրույցի փուլը: Հարցազրույցն անցկացնում էին Գայանե Մկրտչյանը և Տիգրան Բաղիշջանյանը, մեզ ուղղում էին տարաբնույթ հարցեր և խրախուսում, որպեսզի ազատորեն հայտնենք մեր սեփական տեսակետները։
Հարցազրույցից հետո լարվածությունը ոչ միայն չանցավ, այլ նաև ուժեղացավ :))) և լարվածությունն անցակացնելու համար մեծ, սպիտակ գրատախտակին նկարեցինք տարբեր պատկերներ, որոնցում խրախուսում էինք բարեգործությունը, անրդառանում ծխախոտի բացասական ազդեցությանը և այլն:
2 ժամ հետո պարզ դարձավ թե ով է անցել: Զգացողությունները ուղղակի անկրկնելի էին՝ լարվածությունը միանգամից վերափոխվեց երջանկության ճիչերի։ Արդեն «Մարտունի Երիտասարդական Բանկի» ներկայացուցիչներ ենք։ Դրանից հետո սկսեցինք զանգել միմյանց որպեսզի իմանանք իրենց ինչ են ասել՝ Հասմիկը նույնպես կիսվեց իր տպավորություննեով.
«Սկզբում մի քիչ անահգիստ էի, քանի որ առաջին անգամ էի մասնակցում նման ծրագրի, ինձ վրա մեծ պատասխանատվություն էր դրվել՝ ներկայանալ դպրոցի կողմից։ Երբ իմացա, որ անցել եմ՝ շատ ուրախացա, հուսով եմ կարդարացնեմ սպասելիքները»:
Իսկ մեր ընկերներից ովքեր չընդգրկվեցին «Երիտասարդական Բանկի» մեջ, ինչպես Գայանեն ասաց իր խոսքում, նրանց գործը ավելի կարևոր է լինելու, որովհետև բոլոր երիտասարդները մեր մարզից ունեն հնարավորություն դիմելու բանկին և ստանալ փոքրիկ գումարներ՝ դրամաշնորհներ ծրագրեր իրականանցնելու համար՝ փոփոխություններ բերել իրենց համայնքներ, լուծել իրենց հուզող խնդիրները։

Մարտունու Տ.Աբրահամյանի անվան դպրոցի սաներից 5-ը դարձան «Մարտունի Երիտասարդական Բանկի» կոմիտեի անդամ՝ Գագիկ Բաղիշջանյանը, Սերյան Սողոյանը, Սամվել Սարգսյանը, Անուշ Ավետիսյանը և Հասմիկ Մխոյանը:

Հեղինակ՝ Անուշ Ավետիսկան 




Комментариев нет:

Отправить комментарий