20.05.2016

Ավագ դպրոցի աշակերտուհիներն առաջին բուժօգնության դաս ունեցան բժշկական քոլեջում

Այսօր՝ մայիսի 20–ին,  Մարտունու Տ. Աբրահամյանի անվան ավագ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտուհիներս «Ռազմագիտություն» առարկայի շրջանակում ունեցանք առաջին բուժօգնության վերաբերյալ դասընթաց Մարտունու բժշկական քոլեջում։


Դպրոցի Ռազմագիտության ուսուցիչ Տիգրան Բաղիշջանյանի խոսքերով դասը նախատեսված է պետական ծրագրով․
«Աղջիկները սովորում են բուժօգնություն, իսկ տղաները հրաձգություն։ Եվ այսօրվա դասընթացը հնարավորություն էր աշակերտների համար պրակտիկ գիտելիքներ ստանալ, ներկա գտնվել աշխատանքի պրոցեսին, ստանալ առաջին բուժօգնության վերաբերյալ հմտություններ»,– ասաց Բաղիշջանյանը։

Քոլեջի դասախոս՝ ընկեր Շմավոնյանը, մեզ ցույց տվեց քոլեջի լսարանները, որից հետո մենք քոլեջի ուսանողների հետ միասին մասնակցեցինք առաջին բուժօգնության վերաբերյալ դասընթացի: Դասընթացը անցկացրեցին՝ Մանկական պոլիկլինիկայի ավագ քույր Անի Մանուկյանը և Շտապ օգնության գլխավոր բժիշկ Արթուր Սիմոնյանը:


Դասընթացն անցավ շատ հետաքրքիր՝ տեսականի և գործնականի համադրությամբ։ Սովորեցինք բազմաթիվ օգտակար բաներ՝ ինչպես վարվել, երբ մարդուն օձ կամ այլ կենդանի է խայթել, ինչ անել ուշագնացության, էլեկտրահարություն, օտար մարմին շնչուղիներում հայտնվելու ժամանակ։

Ինձ թվում է՝ այս դասը մենք երբեք չենք մոռանա և մեր այսօրվա սովորածը կկարողանանք ճիշտ պահին կիրառել:


Հեղինակ՝ Անուշ Ավետիսյան



Комментариев нет:

Отправить комментарий