Արդեն մեկ տարի է ինչ Լիճք համայնքի <<Մեծ Չաիրներ>> կոչվող տարածքում գտնվող հանքային ջրի աղբյուրի շահագործման նպատակով <<Տեխնոման>>ՍՊԸ-Ն ապամոնտաժման աշխատանքներ է իրականացնում: Այդ մասին բազմիցս հրապարակվեց ԶԼՄ-ներով, սոցիալական ցանցերով և նույն հարցին նորից անդրադառնալը գուցե հոգնեցուցիչ կարող էր թվալ,եթե մի քանի լուրջ փաստեր չարձանագրվեին այս ցավոտ խնդրի
հետ կապված:
Այդ ՍՊԸ-ի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ, նրանք բազմիցս շեշտում էին, որ հանքային ջրից առանձնացվող ածխաթթու գազը գնում են Թուրքիայից` ավելի ճիշտ Արևմտյան Հայաստանից և <<Կոկա-Կոլլայի>> բրենդի համար, եթե չեմ սխալվում մեր դրամական միավորով մեկ կգ-ի դիմաց վճարվում է 200-250 ՀՀ դրամ: Լավ ուսումնասիրելով իմ գաղափարական հայացքները մշտապես նման թիրախավորում էին ընտրել: Նախ հասկանում էի, որ հարստացվում է մեր ցեղասպան հարևան երկրի բյուջեն, ինչն ՝անթույլատրելի է : Սակայն դրա փոխարեն, այլ տարբերակներ ենք առաջարկել:Նույնիսկ ՝ նոր հորան բացել,ինչը չընդունվեց :Իրենց այդ հանքն էր պետք և վերջ: Սկսեց գործել խոստումների շղթան՝ ինչպես Գեղարքունիքի մարզպետին,այնպես էլ Լիճք համայնքի ղեկավարին,ինչը սակայն մնաց անկատար , փոխարենը՝ հորանն իր գեղեցկությամբ ոչնչացվեց : Մասնագիտական խնդիրներ պահանջող գործողությունները հանգեցրին նրան, որ այդ աղբյուրը ժամանակ առ ժամանակ է աշխատում ,և իրենք այդ ջուրը դեռ չեն տարել, քանի որ այդ աղբյուրը նախկինի նման ջուր չի մղում ` ժամանակ առ ժամանակ ցամաքում է:Ոչնչացվեց պապերից մեզ ժառանգված հարստությունը, մեր համայնքի գեղեցկություններից մեկը , իսկ ամենակարևորը ՝վերջերս պարզվեց, որ <<Կոկո-Կոլլա >>ընկերության գործադիր տնօրենն ազգությամբ թուրք է, և այդ ընկերությունը բազմաթիվ անգամ հսկայական գումարներ է ծախսել ու ծախսում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը կասեցնելու համար: Եթե այդպես է ,ապա այդ ընկերությունն ում ջրաղացին էր ջուր ցանկանում լցնել`մեր հարստությունն օգտագործելով աշխատել մեր դե՞մ, մեր ազգային արժանապատվությա՞ն: Նման գործարարնեիր համար փողոցից բացի ուրիշ այլ տեղ չկա և անգամ մի գրամ ջուր իրենց չի հասնում, որ հարստացնեն մեր թշնամու քսակը` որով պետք է մեր ազգային արժանապատվությունը ոտնահարվեր :Թող նայեն աչքերիս մեջ և նույն թիրախավորումը տան`<<Կոկա-Կոլլա >>գնելն էլ արդեն պետք չէ, բիզնես անելն՝ առավել ևս...Ի՞նչ եք մտածում` ինչպես կվարվեին մեր հարևանները,եթե հակառակը լիներ:Մի թե քոչվորների մտածելակերպն այսօր մեր ազգային գաղափարական հենքը խարխլել կարող է, և նորից համոզվում ես,որ ազգային մտածելակերպի տեր մարդիկ աստիճանաբար անտեսվում են: Սակայն դա ժամանակի հետ իր տեղն է ընկնում:Հավաստի աղբյուրներից պարզվել է նաև,( հիմա անուններ չեմ հրապարակի), պաշտոններից կազատվեն,որ կատարած միլիոն ու կես դոլլարի հասնող ներդրումները, որոնք գովելի են մեր երկրում, իրենց նպատակին հասցնելու համար պայմանավորվածություն ունեն և Լիճք համայնքում գործող <<Գոս>>ՓԲԸ-ի տարածքի հանքային ջրի աղբյուրից են օգտվելու: Վնաս հասցվեց բնությանը, մեր համայնքի ժառանգությանը, մեր սերունդների հիշողություններին, պապերից մեզ թողած ժառանգությանը և հետո էլ հիմք է դրվում մի բիզնեսի, որը Հայոց ցեղասպանության 100 ամյակի նախաշեմին դոլարների հոսք է ապահովելու միջազգային հանրության ուշադրությունը շեղելու համար: Իսկ Լիճք համայնքում Եղեռնի 90- ամյակին կանգնեցված հուշարձան-խաչքարի հետևում հենց այդ բիզնեսի ուրվականն է:

Գեղարքունիքի մարզի Լիճք համայնքի բնակիչների «Թույլ չենք տալու» քաղաքացիական նախաձեռնությունը «Ասպարեզին» է փոխանցել գյուղում «Տեխնոման» ՍՊԸ-ի կողմից հորանի մաքրման աշխատանքներ կատարելուց հետո «Թթու ջուր» կոչվող հանքային ջրի աղբյուրի ցամաքելու մասին հայտարարություն: Նախաձեռնության փոխանցած հայտարարությունը ներկայացնում ենք ամբողջությամբ.
ОтветитьУдалитьՀանրային լուրջ քննարկման առարկա դարձած «Թթու ջուր» հանքային ջրի աղբյուրի խնդիրն արդեն իսկ հանձնվել է բնության դատին: Անկախ մեզանից՝ բնությունն էլ է հասկանում թացն ու չորը, արդարն ու կեղծը, մարդկայինն ու անմարդկայինը, քծնանքն ու կեղծ հայրենասերների նման ժողովրդի անունից խոսել ցանկացողներին:
Համայնքային այս հիմնախնդիրն առաջ եկավ 2013 թվականի օգոստոս ամսին, երբ «Տեխնոման» ՍՊԸ-ն կեղծ հանրային լսումների կազմակերպման շնորհիվ (իբրեւ թե կայացած «հանրային լսումների» արձանագրություն էր ներկայացվում, որտեղ առանձին թղթի վրա գրված էին հիմնականում գյուղապետարանի աշխատակիցների անուններ) կարողացավ ձեռք բերել ՀՀ Գեղարքունիքի մարզի Լիճք համայնքում գտնվող «Մեծ Չաիրներ» կոչվող տարածքի «Թթու ջուր» հանքային աղբյուրի շահագործման իրավունքը:
Տեղի ունեցան բազմաթիվ հանրային քննարկումներ, բողոքի ակցիաներ: Սակայն արդյունքում կրկին անտեսվեցին համայնքի ավագանու որոշումը, համայնքի, հասարակական ու բնապահպանական կազմակերպությունների կարծիքը եւ նշված ընկերությունը սկսեց հորանի մաքրման աշխատանքները:
Այսօր այդ հորանի վրա իրականացվել են մոնտաժման անհրաժեշտ աշխատանքներ, սակայն ջուրը հաճախակի ցամաքում է: Այդ բնական երեւույթը կրկնվեց նաեւ փետրվարի 13-ին (ներկայացված է կից լուսանկարներում): Բնությունը ինքն է միգուցե այդպես ցանկացել, սակայն մասնագիտական տեսանկյունից թող հրապարակային բացատրություն տան այն փորձաքննություն իրականացնողները, ովքեր միգուցե իրենց տաքուկ սենյակներում նստած՝ ճիշտ հաշվարկներ չէին կատարել, իսկ թե ինչու է այդպես՝ հանրությանն ու մի քիչ այս իրականությանը մոտ քաղաքացուն ամեն ինչ պարզ է ու հասկանալի: Գուցե հենց բնությունն է այդպես ցանկացել, որ իր կողմից կերտած հրաշքն անիմաստ ջնջելու փոխարեն իրենն ասի եւ հնարավորություն տա այն զետեղելու Լիճք համայնքի մասին գրվող պատմական գրքի երկրորդ հատորում:
Սիրելիներս, մենք աղքատ հասարակության ծանր սոցիալական պայմաններում կատարվող ներդրումներին դեմ չենք ու չենք կարող լինել, դեմ չենք կարող լինել աշխատատեղերի բացմանը, չենք կարող ուրիշների նման երկրի վայրէջքից ուրախանալ եւ սպասել եւս մեկ քննադատության թեմա ունենալուն, սակայն երբ անտեսվում է համայնքի շահը, երբ Լիճք համայնքը ոմանց համար «դուրս է գրվել» Հայաստանի Հանրապետության պատկանելիությունից, արդեն իսկ խոնարհ ծառայի նման ենթակա ենք բնությանը եւ շարժվելու ենք նրա արդար օրենքներով:
Հ. Գ. Մեծ Բրիտանիայի կենդանաբանական այգու մուտքի մոտ մի մեծ հայելի է տեղադրված, իսկ վերեւում գրված է. «Տես աշխարհի ամենաահավոր գազանին»: Մեր նախաձեռնող խմբից ոչ ոք այնտեղ չի եղել, պարզապես կարդացել ենք ու խորհուրդ կտայինք այս գործին անմիջական մասնակցություն ցուցաբերած կամ նպաստած մարդկանց, իրենք էլ մի քիչ բնության ու նրա պարգեւած իրական արժեքների մասին կարդային…
Եթե նախագահն է էս գործի մեջ, հավես չկա` գան, ինձ տանեն, ԿԳԲ գցեն
ОтветитьУдалитьIf President is Connected, I Don’t Want To Be Taken To Criminal Investigation Department
If President is Connected, I Don’t Want To Be Taken To Criminal Investigation Department If President is Connected, I Don’t Want To Be Taken To Criminal Investigation Department If President is Connected, I Don’t Want To Be Taken To Criminal Investigation Department If President is Connected, I Don’t Want To Be Taken To Criminal Investigation Department If President is Connected, I Don’t Want To Be Taken To Criminal Investigation Department If President is Connected, I Don’t Want To Be Taken To Criminal Investigation Department
17:41 Նոյեմբեր 08, 2013
ԷկոԼուր
Պայքարը Լիճք համայնքի բնակիչների և «Տեխնոման» ՍՊԸ-ի միջև շարունակվում է: Ընկերությունը պատրաստվում է Լիճքի հանքային ջրի աղբյուրի տարածքում ածխաթթվային հանքային ջրի հանքավայր շահագործել: Լիճքի բնակիչները պնդում են, որ այդ նախագծին համաձայնություն չեն տվել, իսկ գյուղապետը ստորագրել է փաստաթուղթ չիմացությամբ: ՀՀ բնապահպանության նախարարության «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ը նախագծին տվել է դրական եզրակացություն, և գործն ավարտված է:
«Համայնքապետին ներկայացրել են բոլորովին այլ նախագիծ` կապված ածծխաթթու գազ հանելու հետ: Նախարարության փաստաթղթերի տակ կան համայնքապետի ստորագրությունն ու կնիքը, սակայն համայնքապետը հստակ նշեց, որ ինքը այդ փաստաթղթերը չի տեսել և հանքավայրի հետ կապված ոչ մի համաձայնություն չի տվել»,- նոյեմբերի 6-ին Լիճքի գյուղապետարանում տեղի ունեցած հանրային քննարկման ժամանակ նշեց Գավառի Օրհուս կենտրոնի համակարգող Լիաննա Ասոյանը եւ հավելեց. «Համայնքի բնակիչների խոսքերով ոստիկանությունից նրանց վախեցրել են, տվել են ոստիկանապետի, բարձրաստիճան պաշտոնյաների, անգամ նախագահի անունը, որպեսզի առաջ տանեն իրենց գործը»:
«Մարդ կա, ասում է, եթե նախագահն ա մեջը, հավես չկա` գան, ինձ տնից տանեն, գցեն ԿԳԲ: Էդ մարդու անունը շահարկելով` արդեն ժողովրդին վախեցնում են»,- ասաց բնակիչներից մեկը:
«Ես պնդում եմ, որ սկզբում միլպետը, հետո միլպետի տեղակալը ասում էին, որ դա նախագահի հովանավորությամբ է»,- ասաց «Լիճք» նախաձեռնող խմբի անդամ Աշոտ Հոխիկյանը:
«Եկեք չշոշափենք նախագահի անունը, ինչ գործ ունեք նախագահի հետ. հիմա մի փոքր ընտանիքում երեխան ինչ հանցանք է կատարում, ծնողը խաբա՞ր է,- պատասխանեց Լիճքի գյուղապետ Գնել Գրիգորյանը,- Խոսքը գնացել է այլ տեղանքի մասին, մենք չենք առարկել: Ես` ինքս, նույնիսկ ուրախացել եմ, որ աշխատատեղ կստեղծվի, մարդիկ կաշխատեն: Մյուս հորանի մասին ընդհանրապես խոսացություն չի եղել»:
Քննարկմանը նաև հրավիրված էին ներկայացուցիչներ ՀՀ բնապահպանության նախարարությունից և «Տեխնոման» ՍՊԸ-ից, սակայն նրանք այդպես էլ չներկայացան: