“Save The Children” հայաստանյան գրասենյակի կողմից ֆինանսավորվող «Մարտունու
կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ–ի կողմից իրականացվող «Ապահով աշխատանքի հնարավորություն
ՀՈւԱ–ի համար» ծրագրի շրջանակներում Մարտունի քաղաքում ստեղծվում է սոցիալակա ձեռնարկություն՝ կարի արտադրամաս եւ գունավոր տպագրություն։
«Իղձ» ձեռնարկության եւ Զբաղվածության տարածքային կենտրոնի հետ համատեղ անցկացվում
է համակարգչային դիզայնի, տպագրության եւ կարի–ձեւի դասընթացներ 10 ՀՈւԱ–ի համար, որոնցից
6-ը կարի արտադրամասում, 4–ը՝ տպագրությունում։
Գիշերը ադրբեջանական դիվերսիոն
խումբը հետ շպրտելուց հետո Սմբատը որոշում է գնալ սանհանգույց․․․ Ուշքի է գալիս շտապ օգնության մեքենայում: Ստեփանակերտի հոսպիտալից
Երեւան տեղափոխելու ժամանակ նոր է գիտակցում իր հետ պատահածը:
Հարազատները բոլորը արդեն գիտեին:
Հայրը տոմս էր գնել Հայաստան շտապ hասնելու համար, իսկ մայրը գիտեր, որ տղան պատահաբար
կանգնել է ականի վրա եւ կորցրել ոտքերը:
Մեկ ամիս հոսպիտալում անցկացնելուց
հետո տեղափոխեցին հայերնի գյուղ՝ Գեղհովիտ: Մի քանի ամիս Սմբատը անկողնուց վեր չէր
կենում, իր խոսքերով չէր ցանկանում իրեն այցելության եկողների երեսներին նայել, տեսնել
կարեքցանքն իր հանդեպ, գտնել մորը տան տարբեր
անկյուններում աղեկտուր լացելիս եւ վերջապես, երբ իրեն տեսնեին՝ մատով ցույց տային:
Առաջին զավակը լինելով հպարտությամբ
էր զորակոչվել բանակ, համալսարանում վերձրել էր տարեկետում ու գնացել սահմանը պահպանելու:
«Գուցե, ճակատագրով ինձ էր որոշված
կանգնել ականի վրա, գուցե մեկ ուրիշը այդ պարագայում մահանար, կամ վերջույթները կորցնելու
մտքի հետ չկարողանար հաշտվել»,- զրույցի ընթացքում ասում է Սմբատը:
Մեկ տարի առաջ Սմբատը աշխատում
էր Երեւանում՝ ԱԻՆ–ում, որպես թեժ գծի օպերատոր։ Ամեն ինչ կարգին էր մինչեւ ձմռան գալը,
հասկացավ, որ չի կարող աշխատել՝ տեղաշարժվելը դժվար էր եւ վտանգավոր։ Վերադառնում է
գյուղ, հույս չունենալով անգամ, որ Մարտունիում հատուկ կարիքիներ ունեցող մարդը աշխատանք
կկարողանա գտնել։ Մայիսին հեռախոսազանգ է հնչում. զբաղվածության կենտրոնի աշխատողը
ասում է, որ աշխատանքի տեղավորվելու հնարավորություն կա։
«Եկա, բայց մի տեսակ կասկածում էի, որ ինչ-որ բան կստացվի: Մուտք գործելով «Իղձ»-ի տարածք՝ զարմացա, երբ
տեսա, որ իմ տեղաշարժի համար թեքահարթակներ
են կառուցել, դռները լայն են անվասայլակով անցնելու համար, անգամ սեղաներն են հարմարեցված։
Առավել զարմացա մարդկանց ջերմ վերաբերմունքից, անկեղծ մտածել եմ, որ մեզ մոտ ինձ պես
մարդկանց նկատմամբ կարծրատիրպերը անողոք են»:
Մոտ մեկ ամիս է Սմբատը ամեն օր
իր մեքենայով գալիս է «Իղձ»՝ համակարգչային դիազայնի դասերի, այստեղ բացի իրենից այլ
ՀՈՒԱ–ներ են գալիս, առանց մրցակցության իրար օգնելով եւ ընկերություն անելով սովորում
են։ Նրանց մեջ է Լուսինեն, ով ի ծնե խուլ ու համր է, հիմնական կրթությունը ստացել
է ՌԴ–ում եւ հայերենի չի տիրապետում։ Ազատ րոպեներին Սմբատը վերցնում է թուղթ ու գրիչ
ու սկսում է Լուսինեին հայերեն սովորեցնել։
«Կարծել եմ, թե Հայաստանում անվասայլակին
գամված մարդիկ միայն խնդիրներ ունեն, պարզվում է, որ Լուսինեի պես մարդիկ ավելի շատ
բաներից են զրկված քան ես։ Այստեղ ամենօր 5-6 ժամ ենք անցկացնում, շփում, սովորում
իրարից ու իրար համար օրինակ ենք ծառայում։ Ինձ այստեղ օգտակար եմ զգում, երբեմն էլ
կարի արտադրամասի մեքենաներն եմ նորոգում, իրար հետ շփվում ենք չնկատելով մեր
տարբերությունները, միայն նմանություններ են։
Ամեն օրս պայքար է, փակ դռները ինձ չեն կոտրում, այլ ուժ են տալիս հենց այդ դռները կոտրելու
համար», - քմծիծաղով ասում է նա եւ հավելում, – «այդպես էլ եղավ կնոջս հարցում, ծանոթացանք
սոցիալական ցանցի միջոցով, հենց սկզբից էլ հետն անկեղծ եղա, ասեցի ինչ է ինձ պատահել
ու ինչպես, Անին՝ կինս, ոչ միայն չվհատվեց դրանից, այլ պատրաստ եղավ դեմ գնալ իր հոր
արգելքին: 18 տարին լրանալուց հետո գնացի Նոյեմբերյան ու «փախացրեցի», դե իհարկե նախապես
պայմանավորվել էինք /ժպտում է/»:
Սմբատի խոսքերով «Իղձ»–ում նա
հնարավորություն ունեցավ շփվել իր պես մարդկանց
հետ, ովքեր արտաքին աշխարհում շատ խոչընդոտների ու սահմանափակումների են հանդիպում, դրանից նա
իր մեջ պայքարի ուժ է գտնում, ցանկանում է պայքարել ոչ միայն իր, այլ նաեւ բոլորի համար:
“Save The Children” հայաստանյան գրասենյակի կողմից ֆինանսավորվող «Մարտունու
կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ–ի կողմից իրականացվող «Ապահով աշխատանքի հնարավորություն
ՀՈւԱ–ի համար» ծրագրի շրջանակներում Մարտունի քաղաքում ստեղծվում է սոցիալակա ձեռնարկություն՝ կարի արտադրամաս եւ գունավոր տպագրություն։
«Իղձ» ձեռնարկության եւ Զբաղվածության տարածքային կենտրոնի հետ համատեղ անցկացվում
է համակարգչային դիզայնի, տպագրության եւ կարի–ձեւի դասընթացներ 10 ՀՈւԱ–ի համար, որոնցից
6-ը կարի արտադրամասում, 4–ը՝ տպագրությունում։
Գիշերը ադրբեջանական դիվերսիոն
խումբը հետ շպրտելուց հետո Սմբատը որոշում է գնալ սանհանգույց․․․ Ուշքի է գալիս շտապ օգնության մեքենայում: Ստեփանակերտի հոսպիտալից
Երեւան տեղափոխելու ժամանակ նոր է գիտակցում իր հետ պատահածը:
Հարազատները բոլորը արդեն գիտեին:
Հայրը տոմս էր գնել Հայաստան շտապ hասնելու համար, իսկ մայրը գիտեր, որ տղան պատահաբար
կանգնել է ականի վրա եւ կորցրել ոտքերը:
Մեկ ամիս հոսպիտալում անցկացնելուց
հետո տեղափոխեցին հայերնի գյուղ՝ Գեղհովիտ: Մի քանի ամիս Սմբատը անկողնուց վեր չէր
կենում, իր խոսքերով չէր ցանկանում իրեն այցելության եկողների երեսներին նայել, տեսնել
կարեքցանքն իր հանդեպ, գտնել մորը տան տարբեր
անկյուններում աղեկտուր լացելիս եւ վերջապես, երբ իրեն տեսնեին՝ մատով ցույց տային:
Առաջին զավակը լինելով հպարտությամբ
էր զորակոչվել բանակ, համալսարանում վերձրել էր տարեկետում ու գնացել սահմանը պահպանելու:
«Գուցե, ճակատագրով ինձ էր որոշված
կանգնել ականի վրա, գուցե մեկ ուրիշը այդ պարագայում մահանար, կամ վերջույթները կորցնելու
մտքի հետ չկարողանար հաշտվել»,- զրույցի ընթացքում ասում է Սմբատը:
Մեկ տարի առաջ Սմբատը աշխատում
էր Երեւանում՝ ԱԻՆ–ում, որպես թեժ գծի օպերատոր։ Ամեն ինչ կարգին էր մինչեւ ձմռան գալը,
հասկացավ, որ չի կարող աշխատել՝ տեղաշարժվելը դժվար էր եւ վտանգավոր։ Վերադառնում է
գյուղ, հույս չունենալով անգամ, որ Մարտունիում հատուկ կարիքիներ ունեցող մարդը աշխատանք
կկարողանա գտնել։ Մայիսին հեռախոսազանգ է հնչում. զբաղվածության կենտրոնի աշխատողը
ասում է, որ աշխատանքի տեղավորվելու հնարավորություն կա։
«Եկա, բայց մի տեսակ կասկածում էի, որ ինչ-որ բան կստացվի: Մուտք գործելով «Իղձ»-ի տարածք՝ զարմացա, երբ
տեսա, որ իմ տեղաշարժի համար թեքահարթակներ
են կառուցել, դռները լայն են անվասայլակով անցնելու համար, անգամ սեղաներն են հարմարեցված։
Առավել զարմացա մարդկանց ջերմ վերաբերմունքից, անկեղծ մտածել եմ, որ մեզ մոտ ինձ պես
մարդկանց նկատմամբ կարծրատիրպերը անողոք են»:
Մոտ մեկ ամիս է Սմբատը ամեն օր
իր մեքենայով գալիս է «Իղձ»՝ համակարգչային դիազայնի դասերի, այստեղ բացի իրենից այլ
ՀՈՒԱ–ներ են գալիս, առանց մրցակցության իրար օգնելով եւ ընկերություն անելով սովորում
են։ Նրանց մեջ է Լուսինեն, ով ի ծնե խուլ ու համր է, հիմնական կրթությունը ստացել
է ՌԴ–ում եւ հայերենի չի տիրապետում։ Ազատ րոպեներին Սմբատը վերցնում է թուղթ ու գրիչ
ու սկսում է Լուսինեին հայերեն սովորեցնել։
«Կարծել եմ, թե Հայաստանում անվասայլակին
գամված մարդիկ միայն խնդիրներ ունեն, պարզվում է, որ Լուսինեի պես մարդիկ ավելի շատ
բաներից են զրկված քան ես։ Այստեղ ամենօր 5-6 ժամ ենք անցկացնում, շփում, սովորում
իրարից ու իրար համար օրինակ ենք ծառայում։ Ինձ այստեղ օգտակար եմ զգում, երբեմն էլ
կարի արտադրամասի մեքենաներն եմ նորոգում, իրար հետ շփվում ենք չնկատելով մեր
տարբերությունները, միայն նմանություններ են։
Ամեն օրս պայքար է, փակ դռները ինձ չեն կոտրում, այլ ուժ են տալիս հենց այդ դռները կոտրելու համար», - քմծիծաղով ասում է նա եւ հավելում, – «այդպես էլ եղավ կնոջս հարցում, ծանոթացանք սոցիալական ցանցի միջոցով, հենց սկզբից էլ հետն անկեղծ եղա, ասեցի ինչ է ինձ պատահել ու ինչպես, Անին՝ կինս, ոչ միայն չվհատվեց դրանից, այլ պատրաստ եղավ դեմ գնալ իր հոր արգելքին: 18 տարին լրանալուց հետո գնացի Նոյեմբերյան ու «փախացրեցի», դե իհարկե նախապես պայմանավորվել էինք /ժպտում է/»:
Ամեն օրս պայքար է, փակ դռները ինձ չեն կոտրում, այլ ուժ են տալիս հենց այդ դռները կոտրելու համար», - քմծիծաղով ասում է նա եւ հավելում, – «այդպես էլ եղավ կնոջս հարցում, ծանոթացանք սոցիալական ցանցի միջոցով, հենց սկզբից էլ հետն անկեղծ եղա, ասեցի ինչ է ինձ պատահել ու ինչպես, Անին՝ կինս, ոչ միայն չվհատվեց դրանից, այլ պատրաստ եղավ դեմ գնալ իր հոր արգելքին: 18 տարին լրանալուց հետո գնացի Նոյեմբերյան ու «փախացրեցի», դե իհարկե նախապես պայմանավորվել էինք /ժպտում է/»:
Սմբատի խոսքերով «Իղձ»–ում նա
հնարավորություն ունեցավ շփվել իր պես մարդկանց
հետ, ովքեր արտաքին աշխարհում շատ խոչընդոտների ու սահմանափակումների են հանդիպում, դրանից նա
իր մեջ պայքարի ուժ է գտնում, ցանկանում է պայքարել ոչ միայն իր, այլ նաեւ բոլորի համար:
Комментариев нет:
Отправить комментарий