Ամերիկացի փոփ–աստղ Ֆարել Վիլիամսի «Happy» երգի պրիմերիան տեղի է ունեցել 2013թ նոյեմբերի 21–ին եւ այս ընթացքում "Youtube" վիդեոհոսթինգում
ունեցել է ավելի քան 462 միլ դիտում։ Բայց այս երգի ոչ այնքան դիտումների քանակն է հետաքրքրական, այլ այն, որ 11 ամիսների
ընթացքում ունեցել է 100–ից ավելի հոլովակի կրկնօրինակում-նկարահանում։
Հոլովակում բազմաթիվ
են կերպարները, տարբեր տարիքի, սեռի եւ ռասսայի, մարդիկ տարբեր իրավիճակներում, վայրերում
ռիթմիկ եւ օրիգինալ պարում են երգի հնչյունների ներքո ու հրավիրում բոլորին երջանկանալ միասին։
Երգը ստեղծվել է որպես «Տհաճ ես 2» մուլտֆիլմի սաունդթրեք եւ ընդհամենը 24 ժամում դարձել շատերի կողմից
սիրված։
Դժվար է ասել եւ գրեթե անհնար համացանցում
գտնել մեկնաբանություններ եւ կարծիքներ, թե ինչու աշխարհի տարբեր անկյուններում գրեթե
միաժամակ կրկնօրինակելու պայթյուն սկսվեց։ Վերջին հաշվով կորեացի երգիչ PSY Gam-
gam style երգը 1 մլրդ–ից ավելի դուտում է ունեցել եւ ոչ մեկի մոտ բացի ծաղրանմանակումից
եւ երգի քավր կատարումից այլ կրկնօրինակումներ չի կատարվել։
Եվ, ահա, երգի պրիմիերայից կարճ ժամանակ անց
սկսվում է «happyխառատկան», ֆելշ–մոբ՝ "We
are happy from NY, London, Paris, Bari, Neapol, Brest" եւ այլ շատ ու շատ հայտնի եւ անհայտ քաղաքներից։
Միանալու ցանկությունը չէին կարողացել զսպել նաեւ իսլամական խիստ բարքերը թեհրանցի երիտասարդների մոտ, ովքեր դատապարտվեցին 3 տարվա ազատազրկման «անբարոյական» հակումների
եւ քարոզչության համար։
«Happy»–ի հայաստանյան առաջին նմանակում եղավ
Երեւանը՝ մայիսին, հետո Գյումրին, Վանաձորը եւ այլն։ Իսկ «We are happy from Karabagh» հայկական
կրկնօրինակումներին գերազանցեց իր դիտումներով:
Բոլոր կրկնօրինակումներում Վիլլամսի նույն
երգն է, նույն գաղափարով ու մոտեցմամբ․ շատ մարդիկ՝ տարբեր սեռի, տարիքի, ոճի, պարում են իրենց քաղաքների տեսարժան եւ հետաքրքիր
վայերում։
* * *
Եվ այսպես ստացվում է վերձնում են նույն երգը,
նույն ֆորմատը, բայց փոխում են բնապատկերները եւ մարդիկ, բայց մարդկիկ չեն փոխվում
այնքանով, որ ի սկզբանե նորաոճ են եւ ինչ որ առումով «ֆրրիկ»։
Ընդհամենն օրեր առաջ՝ հոկտեմբերի 14–ին, դուրս
եկավ “We are happy from Goris” տարբերակը։
Եվ որպեսզի որոշակիորեն բացատրենք եւ հասկանանք,
որն է այս հոլովակի տարածման եւ նմանակման պատճառը, փորձեինք փոքրիկ հարցախույզ անել
Գորիսի տարբերակի գաղափարի հեղինակների` Արա Միրզոյանի եւ Գեւորգ Հայրապետյանի հետ։
Հոլովակը նկարահանելու գլխավոր նպատակը, ըստ
հեղինակների, հայաստանյան այլ քաղաքներից հետ չմնալն է եղել, սեփական քաղաքը ներկայանալի
դարձնելը։ Նրանք ցանկացել են նաեւ հոլովակով կոտրել կարծրատիպեր
գորիսյան հասարակության մեջ՝ եւ վառ կերպարներով լուսավոր կետեր մտցնել։ Երիտասարդների նպատակները
միանգամայն ազնիվ են, վարակվել եւ վարակել խանդավառությամբ եւ երիտասարդների համար
օրինակ ծառայել, չվախենալ համարձակ քայլերից եւ համընթաց ոտք մեկնել աշխարհի հետ։
Բայց հոլովակի
ձեւաչափը, միեւնույն երգը ենթադրում են «ոտք
մեկնելու»
սահմանված ձեւ, չափ եւ տեւողություն։ Ստացվում է, որ ամբողջ աշխարհում մարդիկ փորձելով ներկայացնել իրենցը, իրենց երկրինը, ազգինը, մշակութայինը՝ իտալական, անգլիական, ֆրանսիական, սլովենականը, ուկրանականը, իրանականը եւ հայկականը անում են ամերիկյան ոճով, քանզի ազգայինն, երկրինն արտահայտվում է միայն ռելեֆով, բնապատկերներով, «թանգարանային» կոլորիտով, բեմականացմամբ։ Հոլովակում ներկայանում են աշխարհաքաղաքացիները՝ մեկ ընդհանուր ամերիկյան՝ գլոբալ, մշակույթով։
սահմանված ձեւ, չափ եւ տեւողություն։ Ստացվում է, որ ամբողջ աշխարհում մարդիկ փորձելով ներկայացնել իրենցը, իրենց երկրինը, ազգինը, մշակութայինը՝ իտալական, անգլիական, ֆրանսիական, սլովենականը, ուկրանականը, իրանականը եւ հայկականը անում են ամերիկյան ոճով, քանզի ազգայինն, երկրինն արտահայտվում է միայն ռելեֆով, բնապատկերներով, «թանգարանային» կոլորիտով, բեմականացմամբ։ Հոլովակում ներկայանում են աշխարհաքաղաքացիները՝ մեկ ընդհանուր ամերիկյան՝ գլոբալ, մշակույթով։
Հետաքրքրական
է, որ գաղափարի հեղինակներից մեկի կարծիքով հոլովակը չի կարող տանել հոմոգենացման,
քանզի յորաքանչյուր հոլովակի մեջ ներկայացվում է տվյալ ազգի, քաղաքի կոլորիտը։ Իսկ
մյուս զրուցակցիս կարծիքով այսօր աշխարհում գրեթե ամեն ինչ է ստանդարտացված եւ շատ
դեպքերում անհնար խուսափել դրանից, բայց որքան
էլ հոլովակի ձեւաչափը ստանդարտ է, այն մնացյալներից տարբերվում է գոնե նրանով, որ այլ
վայրում է ու նոր մարդիկ են։
Ստացվում է, որ գլոբալացումը, գլոբալ մշակութային
գործընթացները աշխարհը տանում են ստանդարտացման, բայց քանի դեռ գործող անձինք տարբեր
են գոնե ազգային ինքագիտակցության տեսանկյունից, այն վերածվում է բազմազանության։ Ստանդարտ
բազմազանություն, կամ բազմազանություն հոմոգենացման ներսում։
Комментариев нет:
Отправить комментарий