03.12.2014

Սեւանի խնդիրների վերաբերյալ Գեղարքունիքի մարզի հասարակությունը մտադիր է նամակով դիմել ՀՀ կառավարությանը եւ ՀՀ բնապահպանության նախարարությանը

Լուս․նկ․ «Մարտունի Ինֆոտան»
ԷկոԼուր-ը անրադարձել է նոյեմբերի 29–ին «Մարտունի ինֆոտանը» կայացած «Գեղարքունիքի մարզի բնապահպանական ռիսկերը» թեմայով կազմակերպված քննարկամնը։

«Սևանա լճից 170 միլիոն խմ-ի փոխարեն արդեն բաց է թողնվել 270 միլիոն խմ ջուր: Արդյունքում, Սևանա լճի մակարդակն արդեն իջել է 5 սանտիմետրով: Սևանա լճի համար դա մահ է», - ասաց «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ Ինգա Զարաֆյանը:


Անդրադառնալով «Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնման և ձնաբուծության զարգացման համալիր ծրագրին»` Ինգա Զարաֆյանը նշեց, որ ծրագիրը բնապահպանական չէ. «Սևանում պետք է 50 հազար տոննա ԳՄՕ, ազոտ եւ ֆոսֆոր պարունակող արհեստական կերի հաշվին աճեցնեն 50 հազար տոննա ձուկ: Անվճար օգտագործվում է Սևանի ջուրը, աղտոտվում է լիճը: Արդյունքում Սեւանա լճում մենք կունենանք`
50 000 տոննա ԳՄՕ, ԱԶՈՏ, ՖՈՍՖՈՐ պարունակող արհեստական կեր
ցանցավանդակներից բաց թողնված հիվանդ և սատկած ձկներ
բնական իշխանի գենոֆոնդի փոփոխություն
ջրի որակի կտրուկ վատթարացում
Սևանա լիճը փակ է դառնալու ափամերձ համայնքների համար»:

«Բլեջան» ՀԿ-ի նախագահ Լիաննա Ասոյանն ասաց. «Մեր վարձակալների 90 տոկոսը տարածքները ամբողջությամբ փակում են: Իրենք պարտավոր են իրենց տարածքից 20 տոկոս տարածք հատկացնել ազատ, որպեսզի մարդը կարողանա մտնի լիճ, այդ լիճը իրենց սեփականությունը չէ, բայց այդ տարածքները ցանկապատված են, մեծ պարիսպներ են կառուցված և մեծ կողպեքներով էլ փակված» Ըստ Լիանա Ասոյանի` Հայաստանի աղբի 50 տոկոսը հավաքվում է լճում, ինչը մեծ բնապահպանական խնդիր է լճի համար:

Ներկաներին մտահոգում էր նաև Սոտքի հանքավայրը: «Եթե դուք տեսնեք այդ տարածքում դատարկ ապարները ինչ ձևով են լցված…բառեր չեմ գտնում ասելու՝ ինչ են արել այդ տարածքի հետ», - ասաց Լիաննա Ասոյանը:







Լուսանկարները «Մարտունի Ինֆոտան»




















Комментариев нет:

Отправить комментарий