05.04.2016

Մարտունիում հյուրընկալված առաջին ընտանիքին փոխանցեցինք առաջին օգնությունը

Ինչպես երեկ հայտարաել էինք  Արցախից  Մարտունու տարածաշրջան են հյուրընկալվել ընտանիքներ, որոնց անվտանգությունից ելնելով տարհանվել էին իրենց բնակավայրից։

«Գնացել էինք Մարտակերտ մեր տղային տեսակցության, այնտեղ է ծառայում, – պատմում է հյուրընկալող ընտանիքի հայրը՝  Նվեր Բադոյանը,– մեր զինվորին վերձրեցինք գնացինք Խուրշուդյանների տուն, որ իրենց տանը կազմակերպենք մեր տեսակցությունը, էլի էինք գնացել–եկել՝ ծանոթացել էինք, այդ գիշեր էլ թուրքերը սկսեցին կրակել։ Գյուղացիք սկսեցին ավելի ապահով տեղեր գնալ, իրանք գնալու տեղ չունեին, առանց վարանելու ասեցի՝ նստեք ավտոն՝ ձեզ կտանեմ մեր տուն»,– շարունակում է Նվերը։

Բացի Խուրշուդյաների ընտանիքից Բադոյանը շուրջ 20 հոգու է  բերել ՀՀ, որոնցից մի քանիսը մնացել են Վարդենիսում։  

Մարտակերտի շրջանի Մեծշեն գյուղից Վաղաշեն է եկել  Խուրշուդյանների բազմադամ ընտանիքից միայն 6 հոգին՝ կանայք և երեխաներ, ընտանիքի հայրը և երկու տղաները առաջնագծում են։
Վեներա Խուրշուդյանը մեր կողմից ցուցաբերվող օգնությունից նեղված ասում է, որ օգնություն պետք չէ․
«Ուղարկեք Ղարաբաղ, տղերքին, շատ կուրախանան,– ասում է նա ու հավելում,– մեզ համար նոր բան չի, ոնց 1991-1994–ին ենք արել, հիմա էլ կապրենք,  էս ինչ է որ»։

Արցախյան ազատամարտի ժամանակ նրանք կորցրել են տունը, կրտսեր տղան զինվորներին ճանապարհ ցույց տալիս պատահաբար կանգնել է ականի վրա և ձեռքից հաշմադամ դարձել։ Բայց դա չի խանգարել, որպեսզի դառանա զինվորական և լծվի հայրենիքնի պաշտպանության գործին։

Վեներան Մեծշենի դպրոցի փոխտնօրեն է, ամուսինն ազատամարտիկ է, հիմա Մարտակերտի Վետերաների խորհրդի նախագահը։

«Մի հարսիս ու թոռանս հարսիս հորեղբայրը տարավ Աբովյան, մենք էլ մնացինք ստեղ,– պատմում է Վեներան»։

Անկողնային հիվանդ սկեսույրը, մեկ հարսը և 3 թոռները այժմ ապրում են Բադոյանների հարկի տակ։

Մեր նախաձեռնությունից նեղվածություն էր զգում նաև Նվերը, ով հոգում է երկու անչափասի և տարեց ծնողների հոգածության հարցը, ասում է․
«Մի կարտոլ ունենք կկիսենք իրար հետ կուտենք՝ մեր տղերքը ողջ լինեն»։


Ներեցեք մենք ամաչեցինք նկարել  արդեն մեկ մեծ ընտանիքը և մեր նախաձեռնությամբ հավաքված օգնությունը, բայց բոլորին հատ առ հատ շնորհակալ ենք՝

«Լիդեր» սուպերմարկետին,
«Ռուզան Ավետիսյան» Ա/Ձ-ին,
«ԻՂՁ» ՍՊԸ-ին
Խանում Ղազարյանին,
Էլմիրա Պողոսյանին,
Եղիազար Դավթյանին,
Աշոտ Խլոյանին,
Արմեն 
Գագիկի Հայրապետյանին ։ 

Այսքանով չի ավարտվում աջակցությունը, դեռ ընտանիքներ կան, որոնց կարող ենք օգնել։ Խնդրում ենք միացեք, ձեր մասնակցությունը շատ անհրաժեշտ է։

Անահիտ Գևորգյան՝ 
«Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» 
հասարակական կազմակերպության նախագահ

Комментариев нет:

Отправить комментарий