Բանախոսը Մարդու իրավուքների խախտումը բացատրեց շատ մատչելի բերելով օրինակներ առօրյա կյանքից, որպեսզի մասնակիցների մոտ հստակ տարբերվի, որ դեպքերը կարելի է դիտարկել Մարդու իրավուքների խախտում, որը ուղղակի հանցագործությունը․
«Երբ դպրոցական պատի թերթում դպրոցի տնօրինությունը հրաժարվում է հրապարակել աշակերտի տեսակետը՝ օրինակ «Վերք Հայաստանի» վեպում Հայաստանի ազատագրման վերաբերյալ արտահայտած տեսակետի համար՝ Մարդու իրավուքների խախտում է, իսկ երբ «Եվհովայի վկա» կրոնական կազմակերպության ներկայացուցչին քաղաքացին իր բնակարան այցելության, քարոզչության համար ծեծի է ենթարկում, դա ընդհամենը խուլիգանություն է, հանցագործություն», – ասում է Իշխանյանը, բացատրելով, – «Մարդու իրավուքները խախտվում է պետություն–քաղաքացի հարթությունում, առաջին օրինակում աշակերտի ազատ արտահայտվելու իրավունքը խախտել է, դպրոցի տնօրինությունը՝ դպրոցը պետական հիմնարկ է, երկրորդ օրինակում՝ կրոնական կազմակերպության ազատ տեղաշարժի իրավունքը խախտել է իր նման քաղաքացին եւ դա հանցագործություն է, որով պետք է զբաղվեն ոստիկանական հաապատասխան մարմինները»։
Իրավապաշտպանը ներկայացրեց նաեւ ՄԱԿ–ի կողմից ընդունված Մարդու իրավունքների հռչակագիրը, Մարդու իրավունքների Եվրոպական կոնվեցիան եւ այլ միջազգային փաստաթղթեր, որնք վերաբերվում եմ մարդու իրավունքներին եւ հիմնարար ազատություններին, նշեց, որ Մարդու իրավունքները պաշպանելը պետության զարգացման նախապայմաններից է։
Ձեւավորված քննադատական առողջ մթնոլորտում մասնակիցները հնարոություն ունեին ամբողջհանդիիպման ընթացքում այս կամ այն հարցի վերաբերյալ արտահայտել սեփական տեսակետները եւ ծավալել քննարկում, որը առավել հետաքրքիր էր դարձնում դասընթացը։
Ամբողջ հանդիպումը հեռարձակվում էր նաեւ առցանց տարբերակով։
Комментариев нет:
Отправить комментарий