20.08.2015

Վրույր Մալխասյանի վարպետաց դասից մինչեւ հեղինակային նյութ

Այսօր՝ օգոստոսի 20–ին, «Մարտունի ինֆոտանը» անցկացվում էր «Քաղաքացիական լրագրություն» թեմայով  դասընթաց՝ ինֆոտան ակտիվ կամավորների համար։
Դասի նպատակն էր  մասնակիցներին ներկայացնել  քաղաքացիական լրագրության արդիականությունը, լրագրողական արտադրանք տալու հիմնական միջոցները եւ այլն։

Օգոստոսի 14–ից մեկնարկած դասընթացների 3–րդ դասի հատուկ հյուրը «Գեղամա» ՀԸ-ն, ինչպես նաեւ «Ասպարեզ» թերթի մարզային լրագրող Վրույր Մալխասյանն էր։ Փորձառու լրագրողը դասընթացի մասնակիցներին ներկայացրեց լրագրողական նյութ գրելու հիմնական էությունը՝ "4W&H" (what/who, where, when, why & how): Այն հիմնական հարցերը, որին պատասխանելով պետք է կառուցվի նյութը։  Մալխասյանը ներկաներին հրավիեց հեռուստաստուդիա, հնարավորության տալով նրանց նաեւ հեռուսատլրագրության հմտություններ ձեռք բերել։
Վրույր Մալխասյանի վարպետության դասից հետո ինֆոտան համակարգող Լիանա Հովհաննիսյանը մասնակիցներին տվեց առաջադրանք այդ կանոնի կիրառման միջոցով գրել լրագրողական նյութ, որի լավագույն հեղինակը ստանալու էր խրախուսական նվեր։ 
Մասնակիցներից Տաթեւ Պետրոսյանը եւ Արթուր Կարապետյանը  առավել լավ հանդես եկան եւ ստացան իրենց խոստացված նվերները։ Առաջադրանքին ցուցաբերած հետաքրքիր մոտեցման համար Արթուր Բադալյանը նույնպես արժանացավ խրախուսանքի՝ իր համայնքում տեղի ունեցած իրադարձության հիման վրա լուր գրելու համար։
 Թեեւ ինֆոտան հոսնաք չկար, այն  խոչընդոտ չհանդիսացավ դասընթացի անցկացմանն, այլ նպաստեց, որ մասնակիցներն ավելի շատ շփվեն օֆլայն տարածքում, գրեն ձեռագրով՝ քանի որ մեր ժամանականերում գրչին փոխարինելու է եկել ստեղնաշարը։
Արթուր Կարապետյան
Տաթեւ Պետրոսյան
Մինչ դասընթացների սկիզբը կամավորները հնարավորություն էին ստացել մասնակցել  նաեւ «Մարդու իրավունքներ եւ հիմնանարար ազատություններ» թեմայով դասընթացին, որի բանախոսը իրավապաշտպան Ավետիք Իշխանյանն էր։



Արթուր Բադալյան


Հեղինականեր  դասընթացի մասնակիցներ՝ 
Տաթեւ Պետրոսյան եւ Արթուր Կարապետյան

Комментариев нет:

Отправить комментарий