10.08.2012

Բաց նամակ ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանին



Հարգելի պարոն Ռ. Գրիգորյան, ցանկանում եմ Ձեզ փոխանցել Մարտունի քաղաքի մի խումբ բնակիչների մտահոգությունը՝ վստահությամբ, որ Ձեր արձագանքը չի ուշանա: 

Շուրջ մեկ շաբաթ առաջ մեր քաղաքի միակ զբոսայգում հայտնվեց մշակույթի պալատից քիչ ներքև գտնվող գրքերի վաճառքի կետ հանդիսացող խարխլված, հին երկաթյա վագոն-տնակը:







Մեզ չհաջողվեց պարզել, թե ինչ իրավական հիմքով է տնակը տեղափոխվել այդտեղ:

Իրենց քաղաքի տեսքով ու շրջակա միջավայրի պահպանությամբ մտահոգ մի խումբ մարտունեցիների դժգոհության ալիքից հետո տնակը հանվեց և անորոշ ժամկետով դրվեց նույն զբոսայգու մոտ՝ Ազգային Պատկերասրահի Մարտունու մասնաճյուղի դիմաց՝ բանուկ ճանապարհի մեջտեղում:




Խոսակցություններ կան, որ այն նորից զբոսայգի է տեղափոխվելու:









Ավելին, ասում են նաև, որ այս տնակը միակը չի լինելու, քաղաքի տարբեր սեփականաշնորհված հատվածներից այդ տարածքների սեփականատերերն էլի են նմանատիպ տնակներ հեռացնելու, որոնք ևս «հանգրվանելու են» զբոսայգում: Իսկ արդյունքում պարզ է, թե ինչ պատկեր կստանանք քաղաքի կենտրոնում…




Զբոսայգուց մնացած այս փոքր հատվածը մարտունեցի փոքրիկների հիմնական, եթե չասենք միակ խաղահրապարակն է, մարդկանց զբոսավայրը:








Ակնկալում ենք Ձեր միջամտությունն՝ ի նպաստ համայնքի, հատկապես երեխաների շահերի պաշպանության:






Մարտունեցի մի խումբ ակտիվ բնակիչների անունից՝ Անահիտ Գևորգյան

Комментариев нет:

Отправить комментарий