Չափազանց ուրախալի էր փողոցում հանդիպել մարդկանց, որոնք շտապում էին եկեղեցի` իրենց հետ տանելով խաղողի ողկույզներ: Պատարագին ներկա էին նաև ժամկետային զինծառայողներ: Տեր Սիմոնի դյուրըմբռնելի մեկնաբանությունները ներկաներին առավել հաղորդ էին դարձնում ծեսի խորհրդին:
Պատարագից հետո կատարվեց Խաղողօրհնեքի արարողությունը: Խաղողը համարվում է բոլոր պտուղների պսակը, որը, վերափոխվելով գինու, խորհրդանշում է մեր Տիրոջ` Հիսուս Քրիստոսի արյունը: Քահանան օրհնեց եկեղեցուն նվիրաբերված խաղողի ողկույզները` խնդրելով, որ Տերն օրհնի պտուղը բերողներին, օրհնի որթատունկերը, այգիները, որպեսզի լինեն բերրի ու պարարտ, իսկ ճաշակողները արժանի լինեն մեղքերի թողության, լինեն առողջ` մտքով ու հոգով:
Տոնի մասին առավել մանրամասն` այստեղ:
Комментариев нет:
Отправить комментарий